ՙԱԿՑԻԱՅՈՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ՚ ՈՐԱԿՅԱԼ Է

Արխիվ 12-16

ՙԱԿՑԻԱՅՈՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԸ՚ ՈՐԱԿՅԱԼ Է


Խանութներում, մասնավորապես` սուպերմարկետներում հաճախ են տեղի ունենում ակցիաներ, որոնց ժամանակ վաճառվում են զանազան ապրանքատեսակներ` հագուստ, սնունդ, մաքրման պարագաներ եւ այլն: Այն, որ այդ ժամանակ մարդիկ ավելի շատ են ապրանք գնում` անժխտելի է. սպառողը պարզապես չի կարող մատչելի գնով ձեռք բերել նույն ապրանքատեսակից միանգամից երկուսը կամ ավելին, եթե նույնիսկ այդ պահին գնում կատարելու միտք անգամ չուներ:
Գնային առումով սպառողի համար ակցիաները, անշուշտ, ձեռնտու են: Սակայն որքանով նա կարող է համոզված լինել, որ գնում է որակյալ ապրանք, որ այն, հատկապես սննդամթերքի պարագայում, պահպանման ժամկետի սպառվելու կամ որակական հարցերի հետ կապված չէ, որ էժանացրել ու փորձում են ամեն կերպ ՙնաղդել՚ մարդկանց վրա: Այս թեմայով  ՙԻրավունքը՚ զրուցեց  ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՅԱՆԻ հետª պարզելու համար, թե որքանով է վերահսկվում ակցիաներով վաճառվող սննդամթերքը եւ, առհասարակ, շուկայում վաճառվող սննդամթերքի նկատմամբ ինչպիսին է վերահսկողությունը:
Մեր զրուցակցի խոսքով` իրենց ծառայությունը սննդամթերքի, պարենային ապրանքատեսակների նկատմամբ մշտական վերահսկողություն է իրականացնումª անկախ այն հանգամանքից, թե տվյալ ապրանքատեսակը ակցիայի տա±կ է,  թե ոչ:  Նա չժխտեց, որ վաճառակետերում ստուգումների ժամանակ հայտնաբերել են ժամկետանց ապրանքներ. ՙԵթե մենք հայտնաբերում ենք վտանգավոր ապրանք, որը վաճառվում է խանութում, մեր կողմից տրվում է հանձնարարական` հետ է կանչվում շուկայից եւ հրապարակվում է ամբողջ մամուլով` կասեցնելով արտադրության գործունեությունը: Այսպիսի վերահսկողություն կատարվում է Հայաստանի ողջ տարածքում` թե° փոքր խանութներում, թե° սուպերմարկետներում: Ստուգումներ օրենքով թույլատրվում է   անցկացնել տարեկան մեկ անգամ, սակայն անցկացնում ենք նաեւ ուսումնասիրություններ եւ դիտարկումներ, որոնք թույլ են տալիս վերահսկողություն իրականացնել: Ստացվում է, որ ստուգումը կարող է անցկացվել տարեկան մեկ անգամ, իսկ դիտարկումները կարող են լինել անգամ ամեն օր՚:
Սակայն ասել, թե շուկայից այս կամ այն ապրանքատեսակը ետ կանչելու մասին տեղեկատվություն հաճախակի ՙհրապարակվում է ամբողջ մամուլով՚, միամտություն կլիներ: Ավելի կոնկրետ, որքան փորձեցինք հիշել, հազիվ նման մեկ-երկու դեպք մտքներս եկավ, այն էլª երբեմն կասկածելի: Բայց ացել, թե մեր խանութները լցված են բացառապես որակյալ ապրանքներով, ծիծաղելի կլիներ:
Այսպիսովª մեր առաջին զրուցակցի ներկայացրած համակարգի աշխատանքի որակի հանդեպ լուրջ կասկածներ ունենալովª փորձեցինք ճշտել, թե  սպառողների շահերի պաշտպանությանը միտված հ/կ-ներն ինչ են մտածում: Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի իրավաբանական անձանց միության եւ սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ  ՄԵԼԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ՙԻրավունքի՚ հետ զրույցում փաստեց, որ իրենց շրջայցերի ժամանակ Նորքի սուպերմարկետներից մեկում հայտնաբերել են  խախտում`  ակցիայով  վաճառվող յոգուրտներն ուռած են եղել, թեեւ դրանք դեռ պիտանելիության ժամկետի մեջ էին: Մինչդեռ դրանցում կուտակված տոկսիկ նյութերի պատճառով վաճառքը պետք է բացառվեր: Սակայն այս ամենը սուպերմարկետի տնօրենին բացատրելուց հետո  միայն յոգուրտները հանվել են վաճառքից:
Իսկ ինչ վերաբերում է վաճառվող սննդի ընդհանուր որակին` Մելիտա Հակոբյանը հավաստիացրեց, որ շատ խանութներում կան ժամկետանց, ինչպես նաեւ անհայտ ծագմամբ ապրանքատեսակներ. ՙՀանդիպում են ապրանքատեսակներ, որոնց ծագումն անհայտ է: Օրինակª պիտակին  գրված է միայն հաց, իսկ թե ի±նչ հաց է, քանի± կիլոգրամ է` անհայտ է: Եղել են նաեւ դեպքեր, որ նույն խանութում առաջին անգամ հայտնաբերված վաճառքի ոչ ենթակա ապրանքատեսակի համար զգուշացրել ենք, սակայն հաջորդ անգամ կրկին բախվել ենք նույն խնդրին: Թեեւ կան նաեւ խանութներ, որտեղ առաջին զգուշացումից հետո տվյալ ապրանքը ընդհանրապես հանվել է վաճառքից՚:
Տիկին Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ  հաճախ անորակ են եւ ՙճմռթված՚ տուփերով են սպառողին հասնում պահածոյացված ձկնային  ապրանքատեսակները: Բացի այդª հա-ախակիհանդիպել է նաեւ ժակետանց կաթնամթերք:
Անդրադառնալով ակցիաներով վաճառվող ապրանքների արժեքներին` Մ. Հակոբյանն ընդգծեց, որ ի տարբերություն այլ երկրների, որտեղ տվյալ ապրանքատեսակը  ակցիայի ժամանակ վաճառվում է ինքնարժեքով, Հայաստանում պատկերն այլ է` ապրանքատեսակը վաճառվում է ինքնարժեքից բարձր:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում