ԶԵՆՔԸ` ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ «ԼԱՎԱԳՈՒՅՆ» ՄԻՋՈՑ

Արխիվ 12-16

ԶԵՆՔԸ` ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾԵԼՈՒ «ԼԱՎԱԳՈՒՅՆ» ՄԻՋՈՑ


Նախկինում միայն ֆիլմերում կարելի էր տեսնել, որ մարդիկ օրը ցերեկով մարդաշատ վայրերում կրակում են միմյանց վրա: Մինչդեռ  այսօր մեր շրջապատում իսկական մարտաֆիլմերի սցենարով ՙֆիլմեր՚ հաճախակի կարելի է տեսնել, երբ այնքան ՙուժեղ՚ է գլխավոր «հերոսների»` միմյանց ոչնչացնելու ցանկությունը, որ մտքներով անգամ չի անցնում, որ երկուսն էլ նույն հողի ծնունդ են, երկուսի նախնիներն էլ տարիներ շարունակ պայքարել են այդ հողը թշնամուց ազատագրելու եւ իրենց հասցնելու համար:
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտի սպանդ հիշեցնող իրավիճակի պատճառը, ըստ նախնական խոսակցությունների, ավտոմեքենաներով իրար ճանապարհ չտալն էր: Անշուշտ` ծայրահեղ «համոզիչ» պատճառ է` արդյունքում 5 վիրավոր ունենալու համար:

Ինչքան որ «համոզիչ» էր Գյումրիում, Գորիսում նման դեպքերի ամբողջական ցանկն արդեն դժվարանում ենք հիշել քանիցս տեղի ունեցած ոչ պակաս վտանգավոր փողոցային կրակոցները: Մի փոքր էլ «մանրանանք»` որպես այս ամենի «հիմք» հիշելով դպրոցներում քանիցս տեղի ունեցած դանակահարությունները. կրկին նույն «լրջագույն» պատճառն է. ինչ-որ ընթացիկ, մանր հարցով լեզու չեն գտել ու լավագույն լուծումը դարձել է զենքը: Դպրոցում այդ զենքը դանակն է, մի քիչ մեծանում են, ձեռքներն ատրճանակին են գցում: Մի փոքր էլ դրանից հետո հարստացար, արդեն կարող ես դու զենք չվերցնել. հետեւիդ կանգնած հաստավիզները բա ինչի՞ համար են...
Ամենսարսափելին այն է, որ մեզ մոտ զենքը դարձել է հարց լուծող` ամենաառօրեական հակասությունների դեպքում անգամ. մի թթու խոսք, մի ծուռ հայացք կամ ավտոմեքենայովդ իրար դեմ կտրելը դրա համար միանգամայն բավարար պատճառ է:
Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք: Այսինքն` ելքն էլ պետք է եղած իրողություններից ելնելով որոնել: Եվ քանի որ մեր իրավապահները հայաստանյան միայն «զինված դասակարգին» զինաթափելու խոստումներ տալով են սահմանափակվում,  այս խնդրի շուրջ մենք էլ փորձեցինք հանրային այլ ոլորտների ներկայացուցիչներից պարզել, թե ե՞րբ եւ որտեղի՞ց ձեւավորվեց «ավանդույթ», որ մարդիկ սկսեցին զենքի օգնությամբ լուծել առաջացած չնչին վեճերը: Կամ եթե հարցն անլուծելի է, ուրեմն պետք չէ՞ բոլորին թույլ տալ զինվել, որ գոնե իրենք իրենց պաշտպանեն:
Իրավաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ.
- Այս դեպքերին ծանոթացել եմ մամուլի հրապարակումներից: Մարդու զենք, զինամթերք կրելը  կամ  օգտագործելը կարգավորվում է համապատասխան օրենքով, եւ այս առումով, ըստ իս, անհրաժեշտ է խստացնել համապատասխան օրենքը:
Ըստ ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ.
- Վերնիսաժի դեպքը  չպետք է դարձնել հատուկ օրինակ. ամբողջ աշխարհում նման իրավիճակներ լինում են, սակայն հայերն այդ ամենից պետք է զերծ մնան: Ցավալի է, բայց` փաստ, որ իրականում  Հայաստանում հակառակ պատկերն է. երիտասարդները եւ` ոչ միայն, հասարակ բաներից, մի հայացքից, որը դուր չի գալիս դիմացինին կարող են իրար կոկորդ կրծել, իրար մորթել: Նման երիտասարդներին որ տանես սահմանին ու ասես` արի թուրքի կոկորդ կրծի, կվախենան ու մայրիկի փեշի տակ կմտնեն: Նրանց ձեռքին զենք տաս` ամբողջ օրը իրար վրա կկրակեն: Անընդունելի է , որ Վերնիսաժի դեպքերի հետ կապված մի կողմին մեղադրենք, իսկ մյուսին` պաշտպանենք: Համոզված եմ,  որ մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը եւ, փառք Աստծո, որ մարդկանց անխելքության հետեւանքով մարդկային անմեղ  զոհեր չեն եղել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ խոսքով.
- Հայաստանում կա «Զենքի մասին» եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու, օգտագործելու համար «Քրեական օրենսգրքով» սահմանված համապատասխան  պատիժ: Օրինական զենք կրելու, բոլորի մոտ զենք լինելու հետ կապված համապատասխան միջոցառումներ է իրականացվում ՀՀ ՆԳ համապատասխան ծառայությունների կողմից: Իսկ դպրոցականների շրջանում դանակ կրելը կամ օգտագործելը  գալիս է ընտանեկան դաստիարակությունից, հասարակությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտից. մնացած գործոնները այս պահին դժվարանում եմ մատնանշել:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանակում սոցհարցում է իրականացրել` պարզելու համար, թե ինչ են մտածում քաղաքացիները այն հարցի մասին, թե պետք չէ± արդյոք Հայաստանում թույլատրել զենքի ազատ ձեռքբերում:
1. Ո'չ, դա անթույլատրելի է - 61%:
2. Պետք է մտածել ինքնապաշտպանության նպատակով տանը հրաձգային զենք ունենալ թույլատրելու մասին, սակայն դրա կրելը տնից դուրս` հարկավոր է խստիվ արգելել - 21%
3. Զենք ունենալ եւ կրել պետք է թույլատրել` նաեւ էականորեն խստացնելով այն անհարկի կամ հանցավոր նպատակներով կիրառման պատասխանատվությունը - 12%
4. Զենք պետք է թույլատրել ազատորեն կրել: Միեւնույն է, նրանք, ովքեր հանցավոր հակումներ ունեն, այս պայմաններում էլ կարող են առանց որեւէ խնդրի զենք ունենալ կամ արդեն ունեն - 6%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում