«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ» ՍԱՔՈՒՆՑԱԽԱՌՆ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԻՑ ՉԵՆ

Արխիվ 12-16

«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ» ՍԱՔՈՒՆՑԱԽԱՌՆ

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԻՑ ՉԵՆ


Երեկ Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ 13-րդ կառավարության ծրագրին, որին դեմ քվեարկեց միայն ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ` եւս մեկ անգամ առանձնանալով ողջ ընդդիմությունից, որոնք, բացառությամբ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանից ու «Ժառանգություն» խմբակցության ՀՀՇ-ական պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանից, ընդհանրապես չմասնակցեցին քվեարկությանը: Կառավարության ծրագրի, ընդդիմության ներկայի եւ «Ազատ դեմոկրատների» դիրքորոշումների մասին «Իրավունքը» զրուցեց Խ. Քոքոբելյանի հետ:


«ԵՍ ԵՐԲԵՔ ԿՈՂՄՆԱԿԻՑ ՉԵՄ ԵՂԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՐՄԱՆԸ»

-Կառավարության ծրագրի քվեարկության նման պատկեր սպասելի՞ էր Ձեզ համար, քանի որ, ըստ էության, միայն Դուք էիք դեմ:
- Անկեղծ ասած` այո, կարծում եմ, այդ առումով օրինաչափ երեւույթ էր: Հաշվի առնելով բազում հանգամանքներ` ինքս դեմ եմ քվեարկել կառավարության ծրագրին: Ինչքան էլ իրենք հիմնավորեն, որ դա հնարավոր չէ, առաջնային խնդիրներից մեկը, որ կառավարության ծրագրում բացակայում է, այն մեխանիզմներն են, որոնք կարող են կյանքի կոչել դրույթները, ինչը իրենք մատնանշել են: Այնտեղ կային դրույթներ, որոնք օր առաջ անհրաժեշտ էր ՀՀ քաղաքացիների համար, այսինքն` թիրախավորել միայն, եւ դա զուտ դեկլարատիվ առումով հայտարարել, թե անհրաժեշտ է, բայց բավարար չէ, ինձ համար ընդունելի չէ: Անհրաժետ է նաեւ, որ կառավարության ծրագրում տեղ գտնեն մեխանիզմները եւ հստակեցումները, իսկ այս քննարկումների ընթացքում ես երբեւիցե չհամոզվեցի, որ մեխանիզմներ են տրվում, թե ինչպես են կյանքի կոչվելու այդ բոլոր դրույթները: Եվ երկրորդ` գաղտնիք չէ, որ կառավարության ծրագրով հստակ գրված է, որ ՀՀ կառավարությունը ձգտելու է եւ ջանք չի խնայելու, այսպես ասած, Մաքսային միությանը անդամակցելու համար: Ու այդ դրույթին է, որին ես կտրականապես դեմ եմ: Ես երբեք կողմնակից չեմ եղել ավելորդ տեղը հայ-ռուսական հարաբերությունների լարմանը ու միշտ կողմնակից եմ եղել գործընկերային հարաբերությանը, բայց ոչ թե այսօրվա հարաբերությանը...
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ խորհրդարանական թիվ երկրորդ ուժը` ԲՀԿ-ն, թեպետ կառավարության ծրագիրը փորձում էր քննադատել, բայց չմասնակցեց քվեարկությանը:
- Ես ԲՀԿ-ի ելույթների մեջ ոչ մի կոպիտ մոտեցումներ չտեսա, ընդհակառակը` տեսա, որ կային նաեւ այնպիսի ելույթ ունեցողներ, որոնք ասում էին, թե պետք է կառավարությանը հնարավորություն տալ, ժամանակ տալ, այդ թվում` նաեւ առաջարկներ էին անում:
- Որոշ խորհրդարանական ուժերի` նման լրջագույն հարցերի քվեարկությանը ընդհանրապես դիրքորոշում չունենալը ընդունելի՞ է Ձեզ համար:
- Չմասնակցելն իրենց որոշումն է: Քաղաքական բոյկոտն էլ քաղաքական կատեգորիա է, հատկապես` պառլամենտում: Ուղղակի, այդտեղից պետք է հետեւություն անի թե՛ հասարակությունը, եւ թե՛ իրենք` իշխանությունները ու ԲՀԿ-ն: Այսինքն` դա զուտ մեկնաբանության խնդիր է, որը ես չեմ պատրաստվում անել:
- Ոչ իշխանական քառյակի կողքին տեսնում ենք, որ դուետներ են ձեւավորվում, ինչպես երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը արդեն իր եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ՀՀՇ-ական պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի անունից է հայտարարություններ անում: Ի վերջո, այսօր ո՞ր ոչ իշխանական խմբավորումն է հեռանկարային:
- Առաջին հերթին, կարծում եմ` իրենց հայտարարության հետ կապված մեկնաբանություններ իրենցից պետք է ստանալ: Ես երբեք չեմ բաժանել  քաղաքական դաշտը քառյակի եւ իշխանության եւ գտնում եմ, որ գաղափարական մոտեցումների շուրջ են ձեւավորվում կարծիքները: Միշտ կողմնակից եմ եղել գաղափարական ընդդիմության, որը կոնկրետ հստակ գաղափարներ է հետապնդում եւ որի պատճառով հստակ դեմ է իշխանություններին: Մասնավոր մանր-մունր հարցերի, որոշ կարեւոր հարցերի շուրջ մեկ կամ երկու անգամ կարելի է համագործակցել ոչ գաղափարական գործընկերների հետ, ես դա միշտ եմ ասել: Օրինակ, ենթադրենք` ՀՀ արդարադատություն ստեղծելու առումով, բայց այդտեղ գաղափարական մոտեցում չէ անհրաժեշտ, որքան քաղաքական կամք եւ հստակություն` խնդիրների ճիշտ պատկերացման համար: Գտնում եմ, որ խիստ գաղափարական մոտեցումներ են անհրաժեշտ եւ գաղափարական միավորումներ:
- Կառավարության ծրագրի քվերակությունից առաջ ՕԵԿ-ական Կ. Բոթոյանը հայտարարեց խմբակցությունից դուրս գալու եւ ծրագրին կողմ քվեարկելու մասին: Ըստ Ձեզ` խորհրդարանում պատգամավորների «հանրապետականացումը» կշարունակվի՞:
- Չեմ բացառում, որ այդ գործընթացը տեղի կունենա:

«ՀԵՏԶՀԵՏԵ ՎԵՐԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԼՂՈԶՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ»

-Բայց այդ գաղափարական գործընկերներին տեսնո՞ւմ եք ընդդիմությունում:
- Նախ` գաղափարական գործընկերներ ոչ միայն պետք է քաղաքական ընդգծված դաշտում փնտրել, այլ նաեւ հասարակության մեջ, որը ես ավելի եմ կարեւորում: Իհարկե, Դուք գիտեք, որ մենք ազատական ուժ ենք ու կողմնակից ենք ազատական գաղափարախոսության եւ այն կարծիքին ենք, որ փոքր երկրի համար ավելի գերակա եւ ավելի նպաստավոր է գաղափարական ուղղությունը: Դա ազատական ուղղվածությունն է` տնտեսության զարգացման, մարդկային իրավունքների եւ սոցիալական խնդիրների լուծման առումով: Եվ ես երբեւիցե այն կարծիքին չեմ եղել, որ մեր հասարակության մեջ դա փոքր շերտ է: Այլ խնդիր է, թե ինչքանով է հաջողվում ազատականներին ընդհանրապես այդ համախմբվածությունն ապահովել մինչեւ այս պահը, ինչը չի հաջողվել իրականում: Իհարկե, հետզհետե վերանում է քաղաքական դաշտի լղոզվածությունը: Թեպետ, քաղաքական դաշտում այդ լղոզվածությունն այսօր այն աստիճանի է հասել, որ կարող են ազատականները քվեարկել մի օրենքի դեմ, որը խիստ ազատական գաղափարներից է բխում կամ հակառակը` սոցիալիստները քվեարկեն մի օրենքի, որը որեւիցե աղերս չունի սոցիալիստական գաղափարախոսության հետ:
- Վերջին շրջանում «Ազատ դեմոկրատների» մոտ պասսիվություն է դրսեւորվում, սա դադա՞ր է` սպասելով մինչ ընդդիմությունն իր դիմակները կպատռի:
- Քաղաքական պասսիվության կամ ակտիվության խնդիր չկա, քաղաքական պրոցեսների հետ է կապված քաղաքական ուժի ակտիվությունը կամ պասսիվությունը, եւ ես այդպես չէի բնութագրի: Այս փուլում չի եղել որեւիցե  խնդիր, որին մենք հստակ մեր դիրքորոշումը չհայտնենք: Ընդհանրապես, Հայաստանի քաղաքական համակարգում` իշխանություն, թե ընդդիմություն, օրեցօր ավելի հստակեցում կմտնի, ու ջրերը կպարզվեն: Ավելի հասկանալի կլինի, թե ով ինչ երեւույթին է ընդդիմադիր, ով ինչի համար է իշխանությանը ընդդիմություն եւ նմանատիպ այլ խնդիրներ: Կարծում եմ, որ քաղաքական դաշտի այդ հստակեցումից հետո այն ավելի մեծ հնարավորություն կտա` հասարակությանը ճիշտ կողմնորոշվելու, որպեսզի հասարակությունն էլ կարողանա գնահատել, թե իրականում ինչ է տեղի ունենում:
- Պարոն Քոքոբելյան, «Եվրոպական ընտրություն» նախաձեռնությանն են կարծես միանում «Ազատ դեմոկրատները», ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում այդ նախաձեռնողների կողքին:
- Նման բան չկա, ընդամենը կոչ կա, որի նախաձեռնողներից չենք: Ցանկացած նմանատիպ նախաձեռնություն, եթե կա խնդիր, որը ուզում են լուծել, ողջունելի է: Բայց մենք նախաձեռնողների մեջ չենք, որովհետեւ դա մեզ համար ուղղակի կանոնադրական եւ ծրագրային դրույթներ են, եւ մենք նախաձեռնել ենք այդ գործընթացը եւ ստեղծել մեր քաղաքական ուժը: Այդ առումով, մենք նոր նախաձեռնություն անելու անհրաժեշտություն չունենք, իսկ մյուսները, ովքեր այդ նախաձեռնությամբ հանդես են գալիս, ողջունում ենք, որ նման մոտեցում ունեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում