ՙԵԹԵ ԱՐՑԱԽԸ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԱՄԵՐԻԿՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿՏԱՊԱԼՎԵՆ

Արխիվ 12-16

ԵԹԵ ԱՐՑԱԽԸ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ,
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿՏԱՊԱԼՎԵՆ


Ինչի հետ է կապված ԱՄՆ-ի աշխուժացումը ղարաբաղյան գործընթացում: Ձեռնտու է արդյոք ԱՄՆ-ին հակամարտության թարմացումը, եւ պետք է նրան դրա սրումը: Այս եւ այլ հարցերի մասին ՙՆովոստի-Արմենիա՚ գործակալության հետ բացառիկ զրույցում պատմեց քաղաքագետ, հետխորհրդային խնդիրների փորձագետ ՄԻԽԱՅԻԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎԸ:
-Պարոն Ալեքսանդրով, օրերս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդես եկավ Ղարաբաղի շուրջ աղմկալի հայտարարությամբ: Ձեր կարծիքով` ինչով է պայմանավորված ամերիկյան կողմի աշխուժացումը ղարաբաղյան խնդրում:
- Իմ կարծիքով, դա կապված է Ուկրաինայի վերջին իրադարձությունների հետ: Ես արդեն նշել եմ, որ Ղրիմի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ զգալի նմանություն կա: Այդ պատճառով ԱՄՆ-ն զգուշանում է, որ Հայաստանը ղարաբաղյան հարցում կարող է գնալ ղրիմյան սցենարով: Այսինքն` ԼՂՀ-ում կանցկացվի հանրաքվե, եւ դրա արդյունքներով Լեռնային Ղարաբաղը կընդգրկվի Հայաստանի կազմում: Դրանով իսկ հայկական կողմը միակողմանի կարգով կհանի ղարաբաղյան հարցը միջազգային բանակցությունների օրակարգից:
ԱՄՆ-ն փորձում է խուսափել նման սցենարից, քանի որ մտադիր է ղարաբաղյան հարցն օգտագործել Ադրբեջանում իր դիրքերն ամրապնդելու համար: Իսկ եթե Լեռնային Ղարաբաղը միանա Հայաստանին, ապա դա անել չի հաջողվի:
- ԱՄՆ-ին ձեռնտո±ւ է հակամարտության թարմացումն ու սրումը: Ինչի± հետ դա կարող է կապված լինել եւ ի±նչ հետեւանքների կարող է հանգեցնել:
- Չեմ կարծում, թե ԱՄՆ-ն շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմով: Այդպիսի պատերազմը կարող է հանգեցնել ամենաանսպասելի հետեւանքների` ներառյալ Ադրբեջանի ամբողջական փլուզում, եւ այդ հակամարտության զարգացում` մինչեւ տարածաշրջանային մեծ պատերազմ: Իսկ դա իրավիճակի բավականին վտանգավոր զարգացում կլիներ:
Սակայն ԱՄՆ-ին ձեռնտու է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աստիճանի բարձրացումը, քանի որ դա թույլ կտա նրանց իրագործել տարածաշրջանում ծրագրած աշխարհաքաղաքական նպատակները:
- ANS-TV ադրբեջանական ալիքին տված հարցազրույցում Ուորլիքը հայտնել է, որ Վաշինգտոնը չի ճանաչում ԼՂՀ-ն, կարգավորման գործընթացում միայն երկու ինքնիշխան պետություն է տեսնում, եւ գրեթե բացահայտ հավասարեցնում է Ղարաբաղի ժողովրդի եւ ադրբեջանական համայնքի իրավական կարգավիճակները: Միաժամանակ, Հայաստանում ամերիկացի դեսպան Ջոն Հեֆֆերնը, ՙԹվիթերում՚ գրել էր, որ օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի ենթակայության ներքո: Նման անկեղծություն դիվանագետներից վաղուց չէր հնչել: Ի±նչ նպատակով է դա արվում: Ուղղվա±ծ են դրանք արդյոք տարածաշրջանի քաղաքական նոր իրավիճակի ստեղծմանը:
- Իրականում Ուորլիքը միայն կրկնել է ԱՄՆ-ի հայտնի դիրքորոշումը` Ադրբեջանի ՙտարածքային ամբողջականության՚ ճանաչման վերաբերյալ: Այն, որ այդ հարցը բարձրացվել է հենց այս օրերին, կապված է Ուկրաինայի իրավիճակի հետ: Ղրիմի վերադարձը Ռուսաստանին եւ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի իրադարձությունները զգալիորեն արդիականացրել են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցը: Այս իրավիճակում ԱՄՆ-ն հարմար է համարել ընդգծել, որ նրանց դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում անփոփոխ է` Վաշինգտոնը չի ճանաչում եւ չի պատրաստվում ճանաչել ԼՂՀ անկախությունը:
Դա արվել է Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու համար, որը կրկին պահանջված է ԱՄՆ-ի համար` Ռուսաստանի դեմ իր մտահղացումներում: Վաշինգտոնը, կարծես, Ուկրաինայում Մոսկվայի գործողություններին ի պատասխան` որոշել է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա բոլոր ճակատներում` ոչ միայն Եվրոպայում, այլ նաեւ Անդրկովկասում: Այսինքն, հարություն են առել Ռուսաստանին հարավից Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքներով շրջապատելու ծրագրերը: Իսկ այդ ծրագիրն իրագործելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ է Բաքվի իշխանություններին իր կողմը քաշել: Եվ նրանք վերսկսել են ղարաբաղյան հարցում ադրբեջանամետ հռետորությունը:
- Վերջին ժամանակներում աշխուժացել է նաեւ հակառուսական հռետորությունն արեւմտամետ հայկական ԶԼՄ-ներում: Կապվա±ծ է դա արդյոք ուկրաինական իրադարձությունների հետ, եւ ինչի± կարող է հանգեցնել նման քարոզարշավը:
- Անկասկած` կապված է: Հատկապես Մաքսային միությանը եւ այնուհետեւ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մտադրության մասին հայտարարելու ֆոնին:
ԱՄՆ-ի եւ ամբողջ Արեւմուտքի համար դա վտանգավոր միտում է: Ստացվում է, որ մյուս երկրները երես են թեքում նրանից, հրաժարվում են մեկնած ձեռքով կանգնել Եվրամիության դռների մոտ եւ սկսում են սեփական ինտեգրացիոն միավորումներ ստեղծել: Փլուզվում է Արեւմուտքի վիրտուալ ձգողականությունը, եւ դրա հետ մեկտեղ` պիղծ արեւմտյան արժեքների հիման վրա կառուցված միաբեւեռ աշխարհ ստեղծելու փորձը: Այդ պատճառով Հայաստանում գործարկվել է եվրասիական ինտեգրման կուրսի ձախողմանն ուղղված ՙհինգերորդ սյունը՚: Բայց կարծում եմ, որ այդ արշավը հաջողություն չի ունենա: Հայը խելացի ազգ է, որը տեսնում է, թե որտեղ են նրա իրական, այլ ոչ թե հնարած շահերը: Արեւմտամետ ԶԼՄ-ները չեն կարողանա ազդել հայ ժողովրդի մեծամասնության` Ռուսաստանի հետ միության օգտին ուղղված տրամադրություններին:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում