ՙՈՒՈՐԼԻՔԸ ՊՐՈՎԱԿԱՑԻԱ ԱՐԵՑ՚

Արխիվ 12-16

ՙՈՒՈՐԼԻՔԸ ՊՐՈՎԱԿԱՑԻԱ ԱՐԵՑ՚

Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում Արցախում գործող մի շարք երիտասարդական կազմակերպությունների անդամներ` որպես բողոքի նոտա, փակել էին շրջկենտրոն ժամանած ԵԱՀԿ համանախագահների մեքենաների շարասյան ճանապարհը եւ պահանջել, որպեսզի համանախագահները իջնեն մեքենայից: Արցախի երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին վրդովեցրել էր Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, որի մեջ նշված էին ԼՂ հակամարտության կարգավորման վեց հիմնական սկզբունքները:
Տեղի ունեցածի ու Ուորլիքի հայտարարությանը մասին մեզ հետ զրույցում Բերձորի բնակիչ ՏԻԳՐԱՆ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԸ այսպես ներկայացրեց իրենց դժգոհությունը.
- Փաստորեն, Արցախյան խնդրի խաղաղ կարգավորումը ԱՄՆ ներկայացուցիչը տեսնում է իրականացնել անիրագործելի ծրագրով: Նրա ասելով` պետք է թուրքին վերադարձվեն ազատագրված մեր հայրենիքի այն հատվածները, որոնք իրենց կողմից համարվում են ՙգրավյալ՚: ՙՄադրիդյան սկզբունքները՚ մեզ համար մերժելի են, մենք չենք պատրաստվում մեր տարածքները զիջել, այդ տարածքը մեր հայրենիքն է եւ զիջման ենթակա չէ: Ըստ իս` Ուորլիքը պրովոկացիա արեցª հասկանալու համար, թե ինչ հանրային տրամադրություններ կան, ու ինքը բուռն հակազդեցությունը ստացավ: Եթե իրենք այս ամենից հետո որոշակի հետեւություններ չանեն, կարծում եմ, սխալ կլինի իրենց կողմից: Իրենք պետք է հասկանան, որ այս տարածքում ապրում են մարդիկ, այս տարածքը տերեր ունի, եւ այն երբեւէ զիջման ենթակա չէ: Հայությունը պետք է հստակ մեսիջ ուղարկի աշխարհին, որ այս տարածքի հետ կապված որեւէ գործողություն չի հանդուրժի: Մենք թքած ունենք, թե մեզ կարգավիճակ կտան. մենք չենք պատրաստվում ինչ-որ կարգավիճակ ստանալ` մեր տարածքները զիջելու հաշվին:
Իսկ Քաշաթաղի բնակչուհի ԱԼԼԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ անդրադառնալով Ուորլիքի այցի նպատակին` ասաց.
- Ուորլիքը փորձում էր ներկայանալ որպես մարդ, որն ուզում է խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հիմնախնդրի հարցը: Իսկ մենք գիտենք, որ այս հիմնախնդիրը ձգձգվելու է, եւ այն լուծելն Ուորլիքի ուժերից վեր է: Նրա քաղաքական հայտարարությունները` վեց կետով, մեզ ծանոթ են, եւ մենք դա չենք ընդունում` ո°չ ճանապարհային քարտեզը, ո°չ փախստականների վերաբնակեցումը, ո°չ խաղաղ բանակցությունները: Նրանք հասկացան, որ մենք տեղյակ ենք ամեն ինչին, եւ նրանց նպատակը Քաշաթաղում չհաջողվեց իրականացնել: Ուորլիքի միակ նպատակն այն էր, որպեսզի ցուցադրի, թե միջազգային կազմակերպությունները որքան շահագրգիռ են ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում