ՙՙԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՇԱԽՄԱՏԱՄՈԼՈՒԹՅԱՆ «ԷՍՏԱՖԵՏԸ» ՀԱՆՁՆԵՑ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՇԱԽՄԱՏԱՄՈԼՈՒԹՅԱՆ «ԷՍՏԱՖԵՏԸ» ՀԱՆՁՆԵՑ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ
ՀՅԴ-ն որոշակի քաղաքական ակտիվությանը զուգահեռ շարունակում է շախմատային ակտիվություն դրսեւորել ԱԺ նիստերի դահլիճում: Արդեն ավանդական դարձած ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար անուղղելի Աղվան Վարդանյանի օնլայն շախմատային խաղերը` ԱԺ քննարկումներին զուգահեռ, կարծես ավանդական են դարձել, ավելին` երեկ ԱԺ նիստերի դահլիճում, երբ բուռն քննարկումներ ու ելույթներ էին ունենում տարբեր խմբակցությունների պատգամավորները` ՀՀ կառավարության ծրագրի շուրջ, պարոն Վարդանյանը անդարդ շարունակում էր իր շախմատի թագուհուն ու թագավորին փրկել օնլայն հակառակորդից: Էլ չենք ասում, որ այնքան էր տարված խաղով, որ անգամ նիստի ընդմիջումը չստիպեց նրան դադարեցնել խաղը, եւ մինչ պատգամավորները դուրս կգային դահլիճից, ակտիվորեն վերջին քայլերն էր անում: Բայց ինչպես կասեր իմաստուն ժողովուրդը` «տեսնովի սովորովի է»: Փոխանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը գործընկերոջը հորդորեր չխաղալ` գոնե լրագրողական ֆոտոխցիկների առաջ եւս մեկ անգամ չհայտնվելու համար, նույն ոգով ընդմիջումից հետո սկսեց ինքը շախմատ գլորել:
Այնպես որ, այս քաղաքական ուժը, կարծես թե, այլեւս չի կարողանում մրցակցել քաղաքական դաշտում, եւ վերջին հույսը մնացել է հայոց գրոսմայստերների հետ վաղը մյուս օր մրցակցության ձեռնոց նետելը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

