ՙՙԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՀԱՋՈՂՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ՚

Արխիվ 12-16

ՙԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է
ՀԱՋՈՂՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ՚


Երեկ 70 կողմ, 1 դեմ  եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ 13-րդ կառավարության ծրագրին: Ըստ էության, ոչ իշխանական ուժերը մեծամասամբ չմասնակցեցին քվեարկությանը, բացի ԱԺ պատգամավոր, ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից, ով դեմ էր ծրագրին, եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանից ու ՙԺառանգություն՚ խմբակցության ՀՀՇ-ական պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանից, ովքեր ձեռնպահ քվեարկեցին:
Երկրի կարեւորագույն ծրագրի շուրջ ընդդիմադիր եւ այլընտրանքային ուժերի բուռն ելույթների եւ արդյունքում քվեարկությանը չմասնակցելու մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ.
-Ցավոք սրտի, ինձ համար ոչ բոլոր դեպքերում է քաղաքական դիրքորոշումների հետ կապված խնդիրը ընդունելի այս տարբերակով: Օրինակ, նույն ՙՕրինաց երկիրը՚, եթե նույն ծրագրին նախկինում քվեարկել է կողմ, հիմա քվեարկում է ավելի վատ: Բայց դա թողնենք մի կողմ,  կառավարությունը հավակնոտ ծրագիր է ներկայացրել եւ բացի դրանից, վարչապետն իր ներկայացրած տարբերակով առաջարկում է նոր մոտեցումներ եւ խոստանում էապես փոխել իրավիճակը: Ինձ թվում է` համենայնդեպս մենք պետք է աջակից լինենք, որովհետեւ կառավարության գործունեությունն իր ազդեցությունն ունի ոչ միայն քաղաքական մեծամասնության, այլ բոլորիս համար: Դրանում համոզված եմ, որովհետեւ այն հիմնադրույթները, այն գաղափարախոսությունները, այն մարտահրավերները, այն դիրքորոշումները, որոնք կոնցեպտուալ առումով կան, կառավարությունը նախատեսել է եւ իրականացնելու է: Ներկա մարտահրավերները առավելագույնս լուծելը կառավարության ցանկությունն է, իսկ չաջակցել այդ ցանկությանը, ինձ թվում է` մի քիչ այնպես չէ: Եվ այստեղից հետեւություն, նորից եմ կրկնում` կառավարությունն այս կարգավիճակում դատապարտված է հաջողված լինելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում