ՙԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԵՆ
Արխիվ 12-16ՙԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԵՆ
Հայաստանի` Մաքսային միությանը միանալու գործընթացը երկրում ԵՄ որոշ ծրագրերի սառեցման է հանգեցրել, հայտնեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան: ՙԱյնուամենայնիվ, քաղաքացիական հասարակության օժանդակության կամ Հայաստանի ուղիղ ֆինանսական աջակցությանն ուղղված ծրագրերը, հակառակը` ընդլայնվում են՚,- ասաց Հրիստեան ՙԵվրամիության ընդլայնման տասնամյա հոբելյան՚ թեմայով հանրային քննարկումների ընթացքում:
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3-ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը եւ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացին: Ծրագրվում էր, որ Հայաստանը նոյեմբերի 28-ին Վիլնյուսում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի, ինչը տեղի չունեցավ:

