ՙՙԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՙՉՊԱՐՏԱԴՐՎԱԾ՚ ԲԱՌԻ ԻՄԱՍՏԸ
Արխիվ 12-16ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է
ՙՉՊԱՐՏԱԴՐՎԱԾ՚ ԲԱՌԻ ԻՄԱՍՏԸ
ՙ
Քաղաքացին պետք է համաձայն ու համոզված լինի նրանում, որ դա է ճանապարհը, եւ դա ողջամիտ ճանապարհ է: Կարծում եմ, որ այս երկու կոմպոնենտների մասին է խոսում վարչապետը` ասելով ՙպարտադիր՚, բայց ոչ պարտադրված: ՙՊարտադիր՚ նշանակում է` պարտադիր լուծումներ պետք է գտնվեն, իսկ ՙչպարտադրված՚ նշանակում է` պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք յուրաքանչյուրին` անգամ երիտասարդին ցույց տան, որ իր համար դա ճանապարհ է՚,- մեկնաբանելով ՙպարտադիր՚, բայց ոչ ՙպարտադրված՚ արտահայտությունը, ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

