ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՄԻԱԿ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՄՏԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԻ ՆՈՐ ՓՈՒԼ

Արխիվ 12-16

ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՄԻԱԿ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՄՏԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԻ ՆՈՐ ՓՈՒԼ

 

Ավարտվեց հերթական ուսումնական տարին: «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ»-ին նվիրված միջոցառումն այս տարի հանրապետության դպրոցներում հնչեց այսօր` ՄԱՅԻՍԻ 23-ին: Ի դեպ, կան կրթօջախներ, որտեղ «Վերջին զանգ»-ին փոխարինելու է եկել «ՎԵՐՋԻՆ ԴԱՍ»-ը:

ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ կնշվի թե՛ մեկը, թե՛ մյուսը: Առիթ ունենալով վերջին դասի օրը լինելու այդ դպրոցում՝ զրուցեցինք ավարտական դասարանների դասղեկների հետ, որսացինք շրջանավարտների տոնական տրամադրությունը՝ համեմված փուչիկներով, միմյանց ուղղված ջերմագին շնորհավորական բացիկներով, տոնական քաղցրավենիքներով ու ավարտական հուշալբոմներով:

Վերջին դասը, իսկապես, տոնական էր դարձրել դպրոցին…

Եղեգնաձորի ավագ դպրոցում այս տարի աշակերտական նստարաններին հրաժեշտ կտան 69 աշակերտ՝ 27 տղա, 42 աղջիկ:  Նրանցիցի 63-ը հայտ են ներկայացրել միասնական քննություններին մասնակցելու համար՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումը շարունակելու նպատակով:

Զրուցելով ավարտական երեք դասարանների՝ 10.1 (հումանիտար հոսք), 10.2 (բնագիտամաթեմատիկական հոսք), 10.3 (ֆիզիկամաթեմատիկական հոսք) դասղեկներ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆԱՅԱՆԻ (անգլերենի ուսուցչուհի),  ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ (մաթեմատիկայի ուսուցչուհի),  ԳԱԼԻՆԱ ԲԱԼՈՅԱՆԻ (ռուսաց լեզվի ուսուցչուհի) հետ՝ տեղեկացանք, որ ավարտական դասարանների աշակերտների հիմնական մասն ունեն գերազանց առաջադիմություն, ինչին նպաստում են նաև իրենց նախընտրությամբ կազմված հոսքերը, որտեղ հիմնականում ուսուցանվում են այն առարկաները, որոնք աշակերտներին անհրաժեշտ են նաև ընդունելության քննությունների ժամանակ:

«Իսկ եթե կազմված հոսքերում աշակերտների թիվը մի փոքր էլ քիչ լիներ, կարող էինք նույնիսկ առանց լրացուցիչ պարապմունքների ունենալ կատարյալ արդյունք և պատրաստել մրցունակ դիմորդների», - ասաց Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ էլ փաստեց, որ դասարանում ունեն այնպիսի աշակերտներ, ովքեր առանց լրացուցիչ պարապմունքերի, ավելի բարձր  միավորներ կստանան, քան պարապող աշակերտները. «Առհասարակ խելացի աշակերտներ շատ ունենք, անգամ օլիմպիադաներում մեր դպրոցը պատմություն առարկայից ունի հանրապետական փուլ հասած աշակերտ, իսկ քիմիա առակայից՝ հաղթող»:

Իսկ Գ. ԲԱԼՈՅԱՆԸ, զուգահեռներ տանելով քաղաքի դպրոցների և իրենց դպրոցի միջև, ասաց, որ «Վերջին զանգ»-ի սցենարի համար հատուկ մարդկանց չեն դիմել, և երեք դասղեկները՝ աշակերտների օգնությամբ, պատարստել են միջոցառման ողջ սցենար-ասելիքը:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում