ՌԴ-Ն ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ 38 ՄԼՐԴ ԽՈՐԱՆԱՐԴ ԳԱԶ
Արխիվ 12-16ՌԴ-Ն ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ 38 ՄԼՐԴ ԽՈՐԱՆԱՐԴ ԳԱԶ
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, «Գազպրոմ» ընկերությունը նախապես համաձայնեցրել է Չինաստանի հետ գազի համար կանխավճարը, որը կազմելու է 25 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է ռուսական նավթագազային հսկայի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը։
«Կանխավճարն սկզբունքորեն համաձայնեցված է՝ 25 մլրդ դոլար», – ասել է Մեդվեդևը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինի այցելության ժամանակ Չինաստանում երկու երկրների նավթագազային խոշորագույն ընկերությունների՝ CNPC-ի և «Գազպրոմի» միջև ստորագրվել է պայմանագիր, որով ՌԴ-ն Չինաստանին տարեկան կմատակարարի 38 մլրդ խորանարդ մետր գազ, իսկ պայմանագրի արժեքը կկազմի 400 մլրդ դոլար։

