Ադրբեջանի ԱԳ նախարար. «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»
Արխիվ 12-16Ադրբեջանի ԱԳ նախարար. «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»
APA-ն հայտնում է, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Բաքվում պատասխանել է խորհրդարանականների հարցերին՝ անդրադառնալով նաև ԼՂ հակամարտությանը։ Նա նշել է, որ խնդիրը չի կարող լուծվել մեկ գիշերում, հակամարտության լուծման դիվանագիտական ուղիները դեռ չեն սպառվել, չնայած ՀՀ ԱԳՆ Նալբանդյանի հետ հանդիպումներ եղել են։ «Մադրիդյան առաջարկները շատ իրատեսական էին, մենք կարող էինք քայլ առ քայլ առաջ գնալ։ Այդ հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերում, այն խոր հակամարտություն է։ Անհրաժեշտ է վերացնել պատերազմի հետևանքները, այնուհետեւ մարդկանց միջև վստահության մթնոլորտ ստեղծել: Հայկական զորքերը, սակայն, պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի 7 հարակից շրջաններից, դրանց առկայությունը գրգռիչ գործոն է»,- ասել է Մամեդյարովը:

