ՆԱՏՕ-Ն ԿՄԵԾԱՑՆԻ ԻՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՊԻ ՍԵՎ ԾՈՎ
Արխիվ 12-16ՆԱՏՕ-Ն ԿՄԵԾԱՑՆԻ ԻՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՊԻ ՍԵՎ ԾՈՎ
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մոտ ապագայում Սև ծովի ջրեր կմտնեն ՆԱՏՕ-ի նոր ռազմանավեր, որոնց նպատակը զորավարժանքներին մասնակցելն է:
Նրա խոսքերով, Ղրիմում կայացածը խոսում է այն մասին, որ կա օդում, ցամաքում և ջրային տարածքներում ՆԱՏՕ-ի ներկայությունը ուժեղացնելու անհրաժեշտություն:
«Վերջին շաբաթների ընթացքում մենք ուղարկել ենք «Տրակստոն», «Կուկ», «Թեյլոր» ռազմանավերը, ինչպես նաև Viper F-16 ինքնաթիռներ: Մոտ օրերի ընթացքում ևս մի քանի նավ կմտնի Սև ծովի ջրեր»,-հայտարարել է Բայդենը:

