ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆԸ

Մայիսի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համերգը՝ նվիրված Հայ- Ռումինիական բարեկամությանը: Այդ մասին այսօր ասուլիսին հայտնել են համերգի կազմակերպիչները:
Համերգի ընթացքում ռումինացի ջութակահար Ալեքսանդրու Տամեսկուն
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ կներկայացնի Մենդելսոնի Ջութակի կոնցերտը, իսկ գերմանացի երիտասարդ դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը՝ Մոցարտի Դաշնամուրի թիվ 9 կոնցերտը: Երեկոյի երկրորդ բաժնում կհնչի Մոցարտի թիվ 34 սիմֆոնիան: Համերգը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Հայ-ռումինական պատմա-մշակութային հարաբերություններն ունեն բավական խորը ակունքներ. հայկական համայնքը Ռումինիայում հնագույններից է Հարավարևելյան Եվրոպայում: ՀՀ-ում Ռումինիայի դեսպանության՝ ի դեմս դեսպան Սորին Վասիլեի այսօրինակ նախաձեռնությունները մեծ խթան են հանդիսանում հայ-ռումինական դարավոր բարեկամության, մասնավորապես միջմշակութային հաղորդակցությունների խորացման ու զանգացման համար:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

