Այգեպարի դպրոցի տնօրեն. «ՈՒՇԱԴԻՐ ՆԱՅԵ՛Ք, ԾԻԾԱՂ ՉԿԱ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԵՍԻՆ» (Տեսանյութ)

Արխիվ 12-16

Այգեպարի դպրոցի տնօրեն. «ՈՒՇԱԴԻՐ ՆԱՅԵ՛Ք, ԾԻԾԱՂ ՉԿԱ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՐԵՍԻՆ» (Տեսանյութ)

 

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպարի միջնակարգ դպրոցում, որտեղ 51 աշակերտ կա, հաճախ է խաթարվում դասապրոցեսը, քանի որ մեր թշնամին իր ձեռագիրը տարիներ անց էլ չի փոխել` շարունակելով կրակոցներ տեղալ անզեն գյուղացու, անմեղ երեխայի ու անօգնական տարեցի ուղղությամբ: Այն, ինչ հաճախ գրում են մամուլում կամ պատմում են ականատեսները, երբեմն անիրական է թվում, բայց այս անգամ սեփական մաշկի վրա զգացինք այն, ինչը 20 տարուց ավել լուռ տանում է Այգեպարի սահմանապահ բնակչությունը: Օրերս Վեհափառ հայրապետի օրհնությամբ եւ Մայր Աթոռի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ 140 ուխտավոր ու լրագրող, այդ թվում նաեւ «Իրավունքը», հնարավորություն ունեցան լինել Տավուշի սահմանամերձ գյուղերում, ապրել սահմանապահ դարձած գյուղացու վտանգաշատ կենցաղով ու սեփական ականջներով լսել այդքան մոտ սուլացող կրակոցների ձայնը: Մինչդեռ հենց այդտեղ ապրում ու սովորում են բազում աշակերտներ…

Դպրոցի խնդիրների եւ Այգեպարի վաղվա սերնդի մասին էլ «Իրավունքը» զրուցեց Այգեպարի միջնակարգ դպրոցի տնօրեն ՎԱՍԻԼԻ ԱԴԱՄՅԱՆԻ հետ.

- Դպրոցում բավականին ծան վիճակ է: Երկու դասարան դասավանդվում են միասին ու ուսուցիչները մեկ դրույքով են վճարվում: Բայց, չէ՞ որ  անջատված պետք է դասավանդել, որպեսզի ուսուցման որակ ապահովենք: Ինչպե՞ս կարելի է երկու դասարան նստեցնել մեկ սենյակում ու 45 րոպեի կեսը մի դասարանին դասավանդել, մյուս կեսը` մյուսին: Նման կերպ ուսուցման որակ կապահովի՞, ոչ մի դեպքում չի ապահովի:

- Իսկ ո՞րն է հարցի լուծումը:

- Սահմանամերձ դպրոցին պետք է արտոնություն տրվի, ուսուցիչը պետք է հավելյալ աշխատավարձ ստանա: Մինչդեռ շատ չնչին աշխատավարձ են ստանում: Մարդ չի մնացել, գյուղը տեղափոխվում է, իսկ արտագաղթը սկսել է շատանալ այս վերջին 4-5 ամսում:

- Իսկ արտագաղթը հակառակորդի կրակոցներո՞վ է պայմանավորված:

- Ոչ միայն կրակոցներով: Բացի կրակոցներից աշխատանք չկա, գյուղացին հող չունի, ինչո՞վ պիտի ապրի, դրա համար էլ ստիպված տեղափոխվում է:

- Ըստ Ձեզ, այսօր Այգեպարի միջնակարգ դպրոցում սովորող աշակերտները պատրա՞ստ են մնալ գյուղում:

- Մենք պետք է մի բան հասկանանք. ե՞րբ է մարդ իր բնակավայրում մնում, երբ իրեն հաճելի է այդտեղ մնալը, չէ՞: Այդ լավը լինելու համար պետք է լավ ընտանիք եւ սիրելի մասնագիտություն: Ո՞ւր է մասնագիտությամբ աշխատող մարդ, աշխատանք չկա, ուրեմն` մասնագիտություն էլ չկա: 1991 թվականից այս կողմ Այգեպարը պատերազմական իրավիճակի մեջ է:

- Դպրոցը ուսուցչական կադրերով ապահովվա՞ծ է:

- Առայժմ` այո, բայց արդեն երիտասարդ մասնագետներ չկան:

- Այգեպարցու հոգեբանական վիճակն ինչպե՞ս կգնահատեք:

- Նյութական վիճակն էլ է ժողովրդի շատ ծանր: Ուշադիր նայե՛ք, ծիծաղ չկա մարդկանց երեսին:

Ահա եւ մի տեսանյութ, որտեղ հերթական կրակոցներից խաղաղ բնակչության առօրյա անդորրը մի վայրկյանում հօդս է ցնդում.


 

Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում