ՀԱՅ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ


Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունից հետո, որտեղ հայ ձյուդոիստները հանդես էին եկել սպսվածից ավելի թույլ, Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը ՙԻրավունքի՚ հետ զրույցում հույս էր հայտնել, որ տղաները իրենց լավ կկարողանան դրսեւորել հաջորդիվ սպասվող միջազգային մրցաշարերում. ՙԹիմերը պետք է մասնակցեն երկու միջազգային մրցաշարի: Թեեւ թիմերից մեկի կազմում գրեթե 99%-ը երիտասարդներից մեծահասակներ տեղափոխված տղաներ են, բայց մեդալների սպասելիքներ ունեմ՚:
Գլխավոր թիմը մայիսի 21-ից 22-ը Օրենբուրգում պետք է մասնակցեր տղամարդկանց ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը, սակայն տեխնիկական պատճառներով թիմը Օրենբուրգ չի մեկնել:

Փոխարենը, այս օրերին առաջատար ձյուդոիստները պատրաստվում են մայիսի 28-ից 29-ը Մոսկվայում կայանալիք ՙՄեծ սաղավարտ՚ հեղինակավոր մրցաշարքի 2-րդ փուլի մրցաշարին, որին մասնակցելու են 62 երկրի 526 մարզիկներ: Այս կարեւոր ստուգատեսում, որը նաեւ օլիմպիական վարկանիշային մրցաշար է համարվում, ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչ, ռումինացի Անդրիան Կրիոտարուի եւ Արթուր Գեւորգյանի ղեկավարությամբ հանդես կգան Հովհաննես Դավթյանն ու Գոռ Հարությունյանը` երկուսն էլ 60 կգ, 66 կգ քաշային Արմեն Նազարյանը, 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը, ինչպես նաեւ 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը:
Իսկ ահա Լիտվայի Կաունաս քաղաքում կայացած երիտասարդների ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում, որին 22 երկրի 330 մարզիկ էր մասնակցում Հայաստանը ներկայացնող մարզիկները երկու մեդալ են նվաճել: Այսպեսª 55 կգ քաշային կարգում Վահագն Հովսեփյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Երրորդ տեղի համար պայքարում նա պարտության է մատնել Լիտվայի ներկայացուցիչ Մատաս Կուչինսկասին: Գերազանց հանդես է եկել 66 կգ քաշային Արսեն Ղազարյանը, ով 40 ձյուդոյիստների պայքարում լավագույնն է ճանաչվել: Արսեն Ղազարյանը 6 հաղթանակ է տարելª Լիտվայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի 2 ներկայացուցիչների, իսկ եզրափակչում էլª Բելառուսի պատվիրակ Դմիտրի Մինկովի նկատմամբ ու հռչակվել Եվրոպայի գավաթակիր: 60 կգ քաշային կարգում էլ ելույթ ունեցավ Հովհաննես Ալեքսանյանը, ով 24 մասնակիցների մեջ զբաղեցրեց 7-րդ տեղը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում