ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԵՂԵԼ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԵՂԵԼ
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ


Շաբաթ օրը Հայաստանի շուրջ 100 թանգարաններում անցկացվեց ՙԹանգարանային գիշեր՚ համաեվրոպական միջոցառումը: Այս տարի 10-րդ հոբելյանական ծրագիրը կրում էր ՙԹանգարանները միավորում են մեզ՚ խորագիրը: Սակայն, գործող գրեթե ոչ մի թանգարանի մուտքի մոտ այդպես էլ չնկատեցինք հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակներ: Այն, որ հաշմանդամները գրեթե միշտ անտեսված են եղել եւ հասարակական վայրերում մուտք գործելու համար անհարմարությունների առաջ են կանգնել, նորություն չէ: Բայց կարելի է ասել` վերջին շրջանում նրանք սկսել են պայքարել իրենց իրավունքների համար: Դրա վառ ապացույցն էլ, երեկ ՙՀաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք՚ իրավաբանական անձանց միության կողմից ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ուղղված բաց նամակն է, որում մասնավորապես վերջիններս նշել են, որ ՙԹանգարանները միավորում են մեզ՚ խորագրով այս տարվա ՙԹանգարանային գիշերն՚ անտեսանելի են եղել հաշմանդամություն ունեցողների համար. ՙԵթե Հայաստանի եւ Արցախի 100 թանգարաններից առնվազն 5-ը կարող են իրենց դռները բացել նաեւ հաշմանդամություն ունեցող թանգարանասերների համար, ապա ինչպես կարող եք համարել, որ թանգարանները միավորում են մեզ, թե± ՙմեզ՚ ասելով` ամենեւին էլ նկատի չունեք այն 190.000 քաղաքացիներին, որոնց կարիքներին չեն համապատասխանում մշակութային օջախները՚,- ասված է բաց նամակում:
Ինչեւէ, թանգարանները միակը չեն, որ անհաս բարձունք են համարվում հաշմանդամների համար, մեր երկրում դեռ շատ կան հաստատություններ, որտեղ հաշմանդամը կամ զրկված է մտնելու, կամ էլ` բարի մարդկանց օգնությամբ, բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով է մուտք գործում, էլ չենք խոսում կրթական հաստատությունների մասին: Ուստի ժամանակն է գիտակցելու, որ յուրաքանչյուր ոք հավասար է եւ ունի նաեւ մշակութային կյանքին ներգրավվածության իրավունք:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում