ՙՙՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻՑ ՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ՌԱԲԻՍ ԼՍԵԼ

Արխիվ 12-16

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻՑ ՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ՌԱԲԻՍ ԼՍԵԼ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում առաջին անգամ հայկական չորս ազգագրական խմբեր հանդես եկան` ՙՊանծրցանք մենք սարեր՚ խորագրի ներքո: Համերգը նվիրվեց մայիսյան բոլոր տոներին` ընդգրկելով նաեւ Համբարձման տոնը, քանի որ այն եւս այս տարի նշվում է մայիսին:
ՙՄեր առաջին նպատակը միասնականության ձեւը ներկայացնելն է, եթե քարոզում ենք միասնականություն, ապա միասնություն է պետք` այդ ամենը ցույց տալու համար: Դրա համար ինչ-որ տեղից պիտի սկսենք` ցույց տալով դեպի միասնություն գնացող ճանապարհը՚,- նշում է ՙՆուբար՚ ազգագրական խմբի ղեկավար ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆԸ:
Ըստ նրա` տեղեկատվության պակասից է, որ մարդիկ սկսել են ռաբիս երաժշտություն լսել, քանի որ տարբեր վայրերում այն պրոպագանդվում է: Իսկ ազգային երգն ու երաժշտությունը քիչ տարածելու պատճառով` քիչ մարդկանց է հայտնի ու սիրելի դառնում ազգային երգը: Սա մեծ սխալ եւ բացթողում է, ինչը շտկելու համար Լուսինե Նազարյանի խոսքով` անհրաժեշտ է, որպեսզի իրենք ստանան աջակցություն` նման համերգներ հաճախ անցկացնելու համար: Ազգագրական երգերն ու միասնական  համերգները մարզեր հասցնելու խնդիրը կազմակերպիչները համարում են իրենց գերագույն  խնդիրը, որովհետեւ ամեն ինչ կենտրոնացված է Երեւանում: Այս առումով` մարզերի բնակիչներն անտեսված են: Նրանք մեծ ցանկություն ունեն ազգային երգը հասցնել նաեւ Ջավախք եւ Արցախ` հատկապես սահմանամերձ շրջաններ, որոնք այսօր ապահովում են բոլորի խաղաղությունը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում