ՙՙՓԱՐԱՋԱՆՈՎՆԵՐԻ, ՓԵԼԵՇՅԱՆՆԵՐԻ, ՄԱԼՅԱՆՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԱՐՍՎԻ

Արխիվ 12-16

ՓԱՐԱՋԱՆՈՎՆԵՐԻ, ՓԵԼԵՇՅԱՆՆԵՐԻ, ՄԱԼՅԱՆՆԵՐԻ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԱՐՍՎԻ


Համաշխարհային կինոյի հիմնադրամի նախաձեռնությամբ վերականգնված Սերգեյ Փարաջանովի` 1967 թվականին նկարահանած ՙՆռան գույնը՚ ֆիլմը մայիսի 22-ին ցուցադրվելու Կաննի միջազգային կինոփառատոնում`  ՙԿաննի դասականները՚ արտամրցութային ծրագրում: ՙՓարաջանով՚ ֆիլմում Փարաջանովի կերպարը մարմնավորած ռեժիսոր, դերասան ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ Կանն մեկնելուց առաջ ՙԻրավունքի՚ հետ զրույցում կարեւորեց Փարաջանովի ՙՆռան գույնը՚ ֆիլմի ցուցադրությունը այդ փառատոնում, նշելով, որ այս տարին հոբելյանական է` նշվում է Փարաջանովի 90-ամյակը:
-ՙԿաննի դասականներ՚-ում այս տարի մոտ տասը ֆիլմ է ցուցադրվելու, որոնցից մեկն էլ հենց Սերգեյ Փարաջանովի ՙՆռան գույնը՚ ֆիլմն է` վերականգնված գույներով: Պետք է հպարտանանք դրանով, ինքս շատ հուզված եմ եւ հպարտ, որ այդ օրը կարող եմ ֆրանսիացի պրոդյուսերների եւ կինոարվեստի ներկայացուցիչների հետ հայտարարել, որ մեր նկարահանած ՙՓարաջանով՚ ֆիլմը դեկտեմբերի վերջին կցուցադրվի Ֆրանսիայի դահլիճներում:
- Կաննում հայկական կինոն կինոշուկայից բացի` դեռեւս փառատոնային ծրագրում չի ընդգրկվել...
- Որովհետեւ դեռ հայկական կինոյում չի հայտնվում նոր ոճով, ռիսկով ու համամարդկային ունիվերսալ մոտեցումով ռեժիսոր: Ես նկարահանվել եմ Էդգար Բաղդասարյանի նոր ֆիլմում, որը դեռ ավարտին չի հասել, երբ կարդացի սցենարը, հասկացա, որ ունի այդ հատկությունը, հեղինակային կինո է եւ կարող է լինել համամարդկային: Կարծում եմ` այն երիտասարդների մոտ է ստացվելու, նրանք սկսելու են քանդել պատերը, փարաջանովների, փելեշյանների, մալյանների ժառանգությունը պետք է ոչ թե մոռացվի, այլ` ժամանակն է, որ մարսվի: Դրա համար պայմաններն են կարեւոր, որ հնարավորություններ ստեղծվեն, որ հեղինակները կարողանան ֆիլմ նկարել:
- ՙՀայակ՚ մրցանակաբաշխությանը Ձեր նկարահանած ՙՓարաջանով՚ ֆիլմը մի քանի մրցանակների արժանացավ:
- Պիտի ասեմ, որ ՙՀայակը՚ նախանձելու տեղ չունի ոչ սեզարներին, ոչ էլ` օսկարներին: Այն տարիների ընթացքում էլ ավելի լավը կլինի, որովհետեւ ավելի համարձակ է պետք լինել: Ինձ թվում է` մրցանակ հանձնելու պրոցեսը պետք է մի քիչ փոփոխել, որ  հանձնողը չլինի կաշկանդված` այդ ծրարի պատճառով: Չնայած բոլոր երկրներում էլ այդպես է, մրցանակաբաշխությունների ժամանակ ծրարները միշտ դժվար են բացվում: Ես գոհ եմ ու հուզված, որ Հայաստանում` Փարաջանովի երկրում, ֆիլմը պատիվ ունեցավ ստանալու մրցանակներ, կարելի է ասել համընկավ Փարաջանովի 90-ամյակի հետ: Սա Փարաջանովի տոնն էր:
- Իսկ որերորդ մրցանակն էր:
- Ճիշտն ասած` համեստություն չեմ անում, չեմ հաշվել, բայց կարող եմ ասել, որ 2-ը` Ուկրաինայում, 5-ը` Ֆրանսիայում... մոտավորապես տասը մրցանակ կա:
- Իսկ որքան եւ որ ուղղությամբ կշարունակի տարբեր երկրներում ճանապարհորդել ֆիլմը:
- Ֆրանսիան ուշացնում է վարձույթը, իմ կարծիքով ֆիլմը 2015-ին էլ է շարունակելու շատ փառատոների գնալ, քանի որ այս տարի շատ փառատոներ ստիպված էինք մերժել` Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա:
- Նոր ֆիլմի վրա աշխատում եք:
- Բանն այն է, որ այս ամբողջ փառատոներն ինձնից շատ ժամանակ խլեցին, բայց իհարկե, զուգահեռ աշխատում եմ: Սկսել եմ նոր լիամետրաժ գեղարվեստական անիմացիոն ֆիլմը` ՙՎերջին ռաունդը Ստամբուլում՚ վերնագրով: Այն պատմական, անիմացիոն թրիլլեր է եւ կարող է ավելի հեռու գնալ, քան` պատմական որեւէ ֆիլմ:
- Այն կապված է Ցեղասպանության 100-ամյակի հե±տ:
- Անուղղակի ձեւով` այո, մեր պատմության հետ է կապված: Դեպքերը Ստամբուլում է կատարվում, ուստի չի կարող կապված չլինել, բայց 100-ամյակի համար չեմ անում: Անիմացիոն ֆիլմ նկարահանելը երկար ժամանակ է պահանջում, բայց եթե պատրաստ լինի 2015 թվականին, ապա` շատ լավ: Հատուկ հոբելյանական ֆիլմ նկարահանելը նույնն է` ինչ նորաձեւությունը, այսօր սա է, վաղը` ուրիշ բան, այդպես չի կարելի աշխատել: Կամ էլ` մրցանակ ստանալու համար ֆիլմ նկարահանել` նման բան չկա: Հիմա ինձ համար ժամանակն է լիամետրաժ անիմացիոն ֆիլմով արտահայտվել` մի շատ բարդ թեմայի մասին:
- Պարոն Ավետիքյան, Ձեր որդիները նույնպես շարունակում են Ձեր գործը...
- Այո, Տիգրանս շուտով գալու է Հայաստան, նա իր լիամետրաժ ֆիլմի վրա է աշխատում: Մի քիչ երկար տեւեց, բայց նա էլ բարդ թեմա է շոշափում Փարիզում` այլազգիների հետ կապված: Պիտի ասեմ, որ այս 2 տարիներին նա ճանաչված ռեժիսորների մոտ իբրեւ ասիստենտ է աշխատել, այնպես որ, հուսով եմ` ինքն իր ճանապարհը կգտնի: Իսկ մեծս` Հովնաթանը, այս տարի բարեբախտաբար Իրինա Բրուկի հետ պիտի աշխատի Նիցցա քաղաքի պետական թատրոնում: Հովնաթանս Նիցցայի պետական թատրոնի առաջին մշտական դերասանն է: Բոլորս էլ աշխատում ենք, այլ կերպ չի կարող լինել, տաղանդը երբեք հերիք չէ, տաղանդավոր մարդը առավելեւս պիտի աշխատի: Այնպես որ, ոչինչ երկնքից չի ընկնում: Ազնավուրը մի անգամ ինձ ասաց. ՙԵս գիտեմ, որ դու աշխատասեր ես, բայց էլի եմ կրկնում, ոչ մի բան հենց այնպես չի ստացվելու, աշխատանք, աշխատանք եւ աշխատանք՚: Բայց այդ ամենը պիտի անել հաճույքով ու եռանդով, որովհետեւ դա քոնն է: Ինձ հարցրին, թե կինոն ի±նչ է ձեզ համար. կինոն այն երկիրն է, որտեղ ես կարող եմ ապրել: Դա արվեստագետի համար կարեւոր է, գեղարվեստով զբաղվող մարդու համար կտավն իր երկիրն է, գրողի համար` գիրքն իր երկիրն է: Շատ կարեւոր է, որ արվեստագետը կարողանա իր հորինած երկրի միջոցով արտահայտվել իր երկրում:
- Պարոն Ավետիքյան, տարին 2 անգամ լինում եք Հայաստանում, ամեն անգամ շա±տ բան է փոխվում:
- Այս անգամ ես պատվիրակության հետ էի` ֆրանսահայերի, գիտեք, ես չեմ նկատում դա, քանի որ հաճախ եմ գալիս, բայց իրենք ինձ ասացին. ինչքան բան է կառուցվել, մեքենաները փոխվել են... Այո, դուք չեք տեսնում, որովհետեւ ձեր աչքի առաջ է: Իհարկե, շատ առաջընթաց կա, մենք գանգատվող ազգ ենք, որովհետեւ մեզ միշտ ինչ-որ բան պակասելու է, մենք տուժած ենք ու այդպես էլ մնալու ենք: Բայց, դրանում էլ լավ բան կա` պայքարում ես, որ ավելի լավ լինի:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում