«ԴԻՐՔԵՐՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀԱՏ ԶԻՆՎՈՐ ԵՄ, ԻՍԿ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ` ԱԶԳԻՍ ՄԻ ՄԱՍՆԻԿԸ»

Արխիվ 12-16

«ԴԻՐՔԵՐՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՀԱՏ ԶԻՆՎՈՐ ԵՄ, ԻՍԿ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ` ԱԶԳԻՍ ՄԻ ՄԱՍՆԻԿԸ»


Բազում կարոտներ ու սերեր սրտերում պահած` Հայոց բանակում իրենց պարտքն են կատարում հայ զինվորները: Երկու տարի եւ բազում կարոտներ ու սերեր… Այստեղ տղաները ծառայում են վեհ գաղափարին, որը մեկ բառով կոչվում է Հայրենիք, ծառայում են եւ հպարտանում` պիտանի են ազգին: Զինվոր ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ իր սրտում պահած սիրած աղջկա` Անիի մեծ սերն ու կարոտը, ծառայում է հարավ-արեւմտյան սահմանում:
Երկու ամսից կզորացրվի եւ մեկընդմիշտ կլինի Անիի կողքին, իսկ մինչ այդ Հ. Թումանյանի հետեւյալ քառատողն է նվիրում սիրած աղջկան.
Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի¯նչ տարան աշխարհքից:

 

 

«ՆՈՒՅՆ ԽՈՍՏՈՒՄ-ԵՐԴՈՒՄԸ ՏԱԼԻՍ Է ԻՆՁ ՓՈԽԱՐԻՆՈՂԸ»
ՙ
«Ես համոզված եմ, որ Անին ինձ սպասելու է, մենք միշտ միասին ենք լինելու»,- ասում է Արթուրը եւ պատմում ծառայությունից: Ծառայության 11-րդ ամսում որպես լավագույն զինվոր խրախուսվել եւ ստացել է ջոկի հրամանատարի աստիճան, աշխատում է լավ ծառայել, որպեսզի ջոկին օրինակ լինի: Ջոկի տղաների մոտ կարեւորում է ոչ այնքան ֆիզիկական պատրաստվածությունը, որքան նրանց «դուխը» եւ հավատը: Ամենայն պատասխանատվությամբ կատարելով բոլոր պարտականությունները, փաստում է` առաջին հերթին ծառայում է ծնողների, Հայրենիքի, ապա նոր միայն իր համար:
Ծառայության ընթացքում ունեցել է միայն մեկ դժվար օր, երբ առաջին անգամ փորել է մի քանի մետրանոց խրամատ: Դժվար է եղել, սակայն մյուս զինվորների հետ պատվով կատարել են առաջադրանքը: Ամենաերջանիկ օրը ծառայության ընթացքում ունեցել է Արցախում, երբ կատարելով ՙՄարտիկի երգը՚, հավաքված հանդիսականները նրան ծափահարել են հոտնկայս. «Կյանքիս այդ օրը երբեք չեմ մոռանա: Ես ծառայության ընթացքում ավելի շատ հաջողությունների եմ հասել, քան քաղաքացիական կյանքում: Գնդի հրամանատարից եւ մյուս սպաներից լսելով գովեստի խոսքեր` ես ինձ բավարարված եմ զգում, քանի որ պիտանի եմ մարդկանց»,- նշում է Արթուրը եւ հավելում, որ ցանկացած ծնող ուրախ է եւ հպարտ, որ իր զավակը ծառայում է Հայոց բանակում, հպարտ են նաեւ իր ծնողները:
Արթուրի խոսքով` բանակում ծառայելը լավագույն ինքնակայացման ճանապարհն է: Նա բացի զորամասում ծառայելուց, հսկում եւ պահպանում է դիրքերը, իսկ դիմացը թշնամու դիրքերն են: «Ես ինձ այն ժամանակ զինվոր զգացի, երբ բարձրացա դիրքեր եւ մտա խրամատ: Դիրքերում ծառայելով` հասկանում եմ, որ մի ամբողջ ազգ քնում է այստեղ կանգնած զինվորի հույսով ու ես ինձ ասում եմ` հակառակորդը ինձ վստահված սահմանի տեղամասը չի անցնի, համայնդեպս  ոչ իմ հերթապահության ժամանակ եւ հավատացնում եմ ձեզ, որ նույն խոստում-երդումը տալիս է ինձ փոխարինողը, նույն խոստում-երդումը տվել են մինչ մեզ եւ մեզանից հետո էլ: Այնպես որ` մեր սահմանը միշտ անառիկ կլինի: Դիրքերում եղած ժամանակ ես անհատ զինվոր եմ, իսկ արդեն զորամասում` ազգիս մի մասնիկը: Ամեն անգամ նայում եմ Նախիջեւանի սահմանին եւ տեսնում, որ այնտեղ մեծ ժառանգություն ենք թողել, որը մի օր հետ ենք բերելու, եթե ես չբերեմ, մեկ ուրիշն է բերելու: Հանուն այդ արժեքների` պատրաստ ենք ամեն ինչի»,- նշում է Արթուրը, ով ծառայությունից զատ գրում է նաեւ երգեր:
Իսկ հարցին, թե արդյոք ստեղծագործելու համար ժամանակ ունենում է, նա պատասխանեց. «Բանակում միշտ ամեն ինչի ժամանակ կա, զբաղվածությունն իր հերթին, ծառայողական պարտականություններն իրենց հերթին, բայց ժամանակ ունենում ենք մնացած գործերն էլ անել»:

ՁԵՐ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԾ 2 ՏԱՐՎԱ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

Արթուր Գրիգորյանի հետ միասին նույն զորամասում ծառայում է նաեւ նրա ընկերը` ՀԱՅԿԱԶ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Հայկազին եւս սպասում է սիրած աղջիկը` Անուշը. «Նա ինձ համար միակն է, թող սպասի, ես հետ եմ գալու»,- թաքնված կարոտը զսպելով` ասում է Հայկազը:
Նա դերասան է, մինչ բանակ գնալը հասցրել է մի քանի ներկայացումներում հանդես գալ («Հին աստվածներ», «Պատվի համար» եւ այլն), սակայն թողել է բեմն ու մեկնել Հայոց բանակ` պարտքը կատարելու: Ծառայությունից հետո կրկին կվերադառնա բեմ, իսկ այն, ինչ ձեռք է բերել ծառայության ընթացքում, ոչ մի տեղ եւ ոչ մեկի կողմից երբեւէ չէր ստանա: «Երբ մեր հրամանատարներից ստանում ենք հարգանք եւ հոգատարություն, դա մեզ շատ է ոգեւորում, նրանք օրինակ են մեզ ծառայում»,- շեշտում է Հայկազը եւ հավելում, որ հրամանատարների օրինակին հետեւելով` ինքը եւս փորձում է հոգատար լինել իր ջոկի տղաների նկատմամբ:
Դիրքերում, ըստ Հայկազի, այնքան էլ վտանգավոր չէ, պարզապես պետք է ուշադիր եւ զգոն լինել. «Բանակ գալուց առաջ միշտ ասում էի` պետք է սահմանում լինեմ, սահման հսկեմ եւ այդպես էլ եղավ»: Նա հրամանի դեպքում պատրաստ է մինչեւ Բաքու հասնել եւ այն գրավել, իսկ թե ինչպե՞ս` մեջբերում է Գարեգին Նժդեհի խոսքերը. «Եթե մարդ ուզում է հաղթել, պետք է պատրաստ լինի հաղթել` ինչ գնով էլ լինի»,- ահա այսպես պատրաստակամ է Հայկազը եւ Հայոց բանակի շատ հայկազներ ու արթուրներ:
Ի տարբերություն Հայկազի եւ Արթուրի, ԳԵՎՈՐԳ ԴԵՎՐԻԿՅԱՆԸ դեռ չի գտել այն աղջկան, ում կսիրի: Ուսումն ավարտելուց հետո Գեւորգն անմիջապես անցել է զինվորական ծառայության, այժմ նրա պատասխանատվության տակ ծանր զրահատեխնիկա կա: Առաջին անգամ տեխնիկայի հետ աշխատելիս դժվարություններ են առաջացել, սակայն մեծ ցանկություն է ունեցել դրանք հաղթահարելու: Եվ շնորհիվ համառության, ինչպես նաեւ դասակի ու գումարտակի հրամանատարների համբերության ու հոգատարության, հաղթահարեց դրանք: Այսօր արդեն խնդիրներ չունի, ավելին, վստահ է, որ ցանկացած պարագայում կկարողանա հեշտությամբ կատարել իր առջեւ դրված ցանկացած մարտական խնդիր:
Ուշադիր նայում եմ Գեւորգի աչքերին, աչքերը հոգու հայելին են, նրանք չեն խաբում, տեսնում ու համոզվում եմ չի կեղծում, անկեղծ է, հպարտանում եմ, որ մեր բանակում ունենք նման զինվորներ ու հավատում եմ, որ դիմացս նստածը մարտիկ է, պաշտպան: Գեւորգը մեղմ ժպտալով շարունակում է. «Բանակային բոլոր դժվարություններն են հաղթահարելի, սակայն կա մի դժվարություն, որը հաղթահարվում է երկու տարի անց` կարոտն է: Մարդկային եւ կամային հատկանիշների առումով բանակը շատ բաներ է տալիս, համոզված եմ, որ զորացրվելուց հետո այդ հատկանիշներն ինձ կյանքում շատ կօգնեն»: Ապագա զինվորներին էլ խորհուրդ է տալիս` դժվարություններից չվախենալ, քանի որ դժվարությունները տղամարդու համար են: Վերջացնելով ակնարկս` մտովի դիմում եմ Անիին ու Անուշին: Սիրելի քույրեր, ուրախ եմ ձեզ համար, ձեր ընտրյալները իսկական տղամարդիկ են, հայրենիքի պաշտպաններ: Սիրեք ու սպասեք նրանց, քանի որ նրանք դրան արժանի են: Ձեզ բոլորիդ երջանկություն եմ ցանկանում այն հայրենիքում, որի խաղաղությունը երկու տարի պահպանեցին ձեր ընտրյալները:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում