ՙՄԻՆԻՄԱԼ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԻՄԱԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ՚

Արխիվ 12-16

ՙՄԻՆԻՄԱԼ ՌԻՍԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԻՄԱԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ՚

ՙԿառավարության նոր ծրագիրը կլինի մինիմալ ռիսկային եւ մաքսիմալ արդյունավետ՚,- անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրի նախագծին` մեզ հետ զրույցում ասաց ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
-Երկու կարեւորագույն հիմնական դրույթ առանձնացնեմ: Առաջինը Հայաստանի Հանրապետության գործունեության ծրագրում քաղաքացու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքն է: Այսինքն` կառավարության բոլոր նպատակները, բոլոր գործողությունները միտված են, որ ՀՀ քաղաքացին իրեն ապահով ու բարեկեցիկ զգա իր երկրում: Երկրորդ դրույթն այն է, որ այդ բոլոր գործողությունները միտված են քաղաքացիների պաշտպանվածությունն իրականացնելու համար: Կառավարությունը կիրառում է հետեւյալ մեխանիզմները` հավասար մրցակցային դաշտի ապահովում, ստվերայնության կրճատում: Առաջին անգամ հստակ նշվում է, որ կառավարության առաջնային խնդիրը ՀՀ քաղաքացին է, մնացած բոլոր գործառույթները միտված են քաղաքացու բարեկեցության ապահովմանը:
Կառավարության ծրագրին մեր խնդրանքով անդրադարձան նաեւ որոշ նախարարներ: Արդարադատության նորանշանակ նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ մեր հարցին` ինչո±վ էր տարբերվում նախորդ կառավարության ծրագիրը, ասաց.
- Նախորդը շատ ավելի ընդհանուր ձեւակերպումներով էր գրված, դեկլարատիվ մասը մի քիչ ավելի շատ  էր: Կոնկրետ մեր նախարարության հետ կապված` շատ ողջունելի է, որ պետք է ստեղծվի պրոբացիոն ծառայությունը: Դա այն ծառայությունն է Քրեակատարողական համակարգում, որը զբաղվում է ազատազրկման հետ չկապված պատիժներով: Օրինակ` այն զարգացած երկրներում, որտեղ կա վերոնշյալ ծառայության փորձը, մոտավորապես մեկ քառորդ, երեք քառորդ հարաբերակցություն կա: Այսինքն` մեկ քառորդը անցնում է պրոբացիոն ծառայության վերահսկողության ներքո: Պրոբացիոն ծառայության ներդրումը կբեռնաթափի գաղութները, եւ պետական միջոցների մեծ խնայողություն կլինի:
Բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ այսպես ներկայացրեց իր տեսակետը.
- Կառավարության ծրագիրը շատ թափանցիկ եւ իրատեսական է: Համոզված եմ, որ մենք հաջողություն կունենանք ծրագիրն իրականացնելու հարցում: Միանշանակ այն կիրականացնենք եւ որոշակի հաջողություն կարձանագրենք: Մենք մեր վերահսկողական ծառայություններով կկարողանանք լիարժեք պատկեր ունենալ ամբողջ ոլորտի հետ կապված, որպեսզի հստակ կարողանանք ներկայացնել մեր խնդիրների հաջորդաբար լուծումները:
Գյուղատնտեսության նախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւս դրական գնահատեց կառավարության ծրագիրը` մասնավորապես նշելով.
- Կառավարության ծրագրում` բոլոր ոլորտների հետ կապված, զարգացման դրական միտումներն ակնհայտ են: Հատկապես մեր ոլորտում շատ ընդարձակ, նպատակային, իրատեսական, գյուղացիական տնտեսություններին օժանդակության ծրագրեր են ներկայացված: Կառավարության ծրագրում լուրջ ուշադրություն է դարձվում սահմանամերձ եւ հեռավոր գյուղերին: Այսինքն` համեմատած նախորդ կաավարության ծրագրին, այս ծրագրում ավելի շատ են դրական միտումները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում