ՙՙԵՐԵԽԱՆ՚ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԷՐ ՈՒԶՈՒՄ, ԻՍԿ ԴԱՏԱԽԱԶԸª ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ՙԵՐԵԽԱՆ՚ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԷՐ ՈՒԶՈՒՄ,
ԻՍԿ ԴԱՏԱԽԱԶԸª ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ


Քննչական մարմիններն իրենց կարող են ՙշլանգի՚ տեղ դնել, սակայն բացառապես այն սահմաններում, որոնք կթույլատրի դատարանը:
Անմեղության կանխավարկածը հերքող ցավալի այս փաստը հերթական անգամ հաստատվել էր Արագածոտնի մարզի դատարանումª Սուրեն Գրիգորյանի քրեական գործը քննելիս...

ԼԵՌՆԵՐԻ ՕՐԵՆՔՈՎ ԵՎ...
ՙՕՊԵԼՈՎ՚

Ով կարող է հերքել, որ սիրահարված պատանու խնդրանքով աղջնակին փախցնողը չի ղեկավարվում շահադիտական նկատառումներով: Չհամարձակվեք, քանի որ Արագածոտնի մարզի ոստիկաններն ու դատախազները դրանում համոզված էին. Սուրեն Հակոբի Գրիգորյանին առաջադրվել էր հենց այդպիսի մեղադրանք, այն բանի համար, որ նա...
Սուրեն Գրիգորյանը չափահաս է, 32 տարեկան: Սակայն, ըստ դատաբժշկական եզրակացության, կարելի է ենթադրել, որ նա հեշտությամբ կարող է հայտնվել անչափահասների բացասական ազդեցության տակ: Այդպես էլ եղել էր. նա օգնել էր սիրահարված անչափահաս պատանուն` փախցնել նրա անչափահաս ընտրյալին:
2013թ. մարտի 15-ին Սուրենին զանգահարել էր նրա հարեւանի տղայի ընկերը եւ խնդրել էր պայմանավորված ժամին լինել Շենավան գյուղումª Երեւան մարդ տեղափոխելու համար:
Պայմանավորված ժամին Սուրենն իր ՙՕպելով՚ պայմանավորված վայրում էր: Երեք պատանի նստել էին ավտոմեքենան եւ շարժվել էին գյուղամեջ...
Ոստիկանությունում որպես վկա հարցաքննված Սուրենը իր ցուցմունքում գրել էր. ՙՃանապարհին երիտասարդներից մեկը խնդրել էր` մեքենան կանգնեցնեմ մի աղջկա մոտ: Տղաներից  մեկը իջել էր մեքենայից եւ մոտեցել այդ աղջկան, իսկ հետեւի նստատեղին նստած երիտասարդներից մեկը դուրս էր եկել եւ բաց պահել հետեւի աջ դուռը: Նրանք այդ աղջկան ստիպողաբար նստեցրել էին մեքենայի մեջ եւ ծածկել դուռը: Փողոցում գտնվող մարդիկ հարձակվել էին մեքենայիս վրա, եւ նրանցից մեկը ձեռքի հարվածով կոտրել էր դիմապակին: Ես վախեցել էի եւ շարունակել էի վարել մեքենան գյուղից դուրս...՚:
Հասկանալով, թե ինչ էր կատարվել, Սուրենը ասել էր երիտասարդներին, որ նրանք զանգահարեն իրենց ծնողներին, որպեսզի ինքը խոսի նրանց հետ: Երիտասարդներից մեկը  զանգահարել էր իր քեռուն եւ ասել, որ աղջիկ է փախցրել: Հետո քեռու հետ խոսել էր Սուրենը, որից հետո ցանկացել էր շրջադարձ կատարել եւ վերադառնալ գյուղ, սակայն այդ պահին մեքենան կանգնեցրել են ճանապարհային ոստիկանները:

ՉԷՐ ՍԻՐԵԼ, ՍԻՐԵԼ ԷՐ, ՀԵՏՈ ԷԼԻ ՉԷՐ ՍԻՐԵԼ


Հանցափորձից փոքր-ինչ տուժած աղջնակը քննիչներին եւ դատարանին պատմել էր, որ իր համադասարանցի Ջոնիկը շուրջ 2 տարի անտարբեր չի եղել իր նկատմամբ: Սկզբում աղջնակը նրա նկատմամբ անտարբեր էր եղել, սակայն հետո իր մեջ էլ էին զգացմունքներ արթնացել եւ շուրջ 7 ամիս ընկերություն են արել: Հետո չի ցանկացել նրա հետ ընկերություն անել եւ մերժել է նրան: ՙՋոնիկը երկու-երեք անգամ ինձ ասել էր, որ փախցնելու է՚: Աղջիկը սիրահարված տղայի ասածները լուրջ չէր ընդունել:
Առեւանգման փաստը ակնհայտ էր, բայց եւ սպասելի: Տուժողը ՙբացահայտել՚ էր նաեւ մեկ այլ հետաքրքիր փաստ. ՙԴպրոցի ճանապարհին ես հանդիպել էի Ջոնիկի ընկերոջը, եւ մենք երկուսով շարունակել ենք ճանապարհը: Մոտ 5 րոպե անց իմ բջջային հեռախոսին զանգ էր եկել անծանոթ մի համարից. ընկերուհիս ինձ ասեց, որ չգնամ դպրոց, գնամ տուն, որ ինձ ցանկանում են առեւանգել՚:
Աղջիկը փորձել էր հետեւել ընկերուհու խորհրդին, սակայն չէր հասցրել. նրա մոտ արդեն կանգնել էր ՙՕպելը՚...

ԴԱՏԱԽԱԶԸ ԿՐԿԻՆ ԴԺԳՈՀ Է


Սուրեն Գրիգորյանը իսկապես խիստ վախեցած էր: Մանավանդ այն բանից հետո, երբ քննիչներն իրենից խոստովանական ցուցմունքներ էին կորզել, երբ նա վկա էր ու օգտագործել էին այդ ցուցմունքները նրա դեմª ներգրավելով Սուրենին արդեն որպես մեղադրյալ: Սուրենը դիմել էր փախուստի...
Երեք պատանիներին դատել էին ավելի վաղ, առանց Սուրենի: Դատարանը նրանց նկատմամբ նշանակել էր պայմանական պատիժ: Դատախազությունը բողոքարկել էր այդ դատավճիռըª պահանջելով ՙիրական՚ պատիժ: Վերադաս դատարանը հավանաբար այլ պատկերացումներն ուներ սիրո ու ընկերության վերաբերյալ եւ նույնպես չցանկացավ, որպեսզի այդ արժեքների մասին պատանիները խորհեն բանտախցում:
Առաջին ատյանի դատարանը Սուրենին նույնպես դատապարտեց պայմանական ազատազրկման: Դատախազությունը այս գործով էլ ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Կարծում եմ` վերադաս դատարանը այս գործով ասելիք իսկապես ունի: Դատիր ինքդ, սիրելի ու արդարամիտ ընթերցող.
Որպես մեղադրյալª Սուրեն Գրիգորյանը օգտվել էր սահմանադրական իր իրավունքից եւ հրաժարվել էր ցուցմունք տալ: Քննչական մարմինը եւ դատախազությունը գնահատել էին դա հետեւյալ կերպ. ՙՆախաքննական մարմինը Սուրեն Հակոբի Գրիգորյանի նման դիրքորոշումը համարել է սուբյեկտիվ, դիտել է որպես ինքնապաշտպանական բնույթ կրող, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ հետապնդող, իրավական հիմքերից զուրկ եւ ոչ արժանահավատ՚:
Ի±նչն էր ՙանարժանահավատ՚ համարվել այն պաշտոնյաների կողմից, որոնք բառիս բուն իմաստով տնօրինում եմ մարդկանց ճակատագրերը: Այն, որ մեկ անգամ ոստիկանին հավատալուց հետո Սուրենը քաղել էր համապատասխան դասը եւ օգտվելով իր իրավունքից` հրաժարվել էր ցուցմունք տա±լ:
Կարծում եմ, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պետք է լրացնի առաջին ատյանի դատարանի բացը եւ տեղեկացնի ոստիկանապետին ու գլխավոր դատախազին` իրենց աշխատակիցների ՙհամոզմունքների՚ մասին:
Ինչ վերաբերում է Սուրենի պատժին, ապա ես մարդասիրական չեմ համարում բանտախուց նետել մի մարդու, որի առողջական վիճակի վերաբերյալ բժիշկները տվել են հետեւյալ եզրակացությունը. ՙՓորձաքննվողը մանկական տարիքից գտնվել է մանկական հոգեբույժների հսկողության տակ, ներկայումս էլ հաշվառված է հոգեբուժական կաբինետում ՙՇիզոտիպային խանգարում՚ ախտորոշմամբ՚: Վերը նշված հիվանդության առկայության եւ փսիխոտրավմատիկ իրավիճակի ներգործության պայմաններում Սուրեն Հակոբի Գրիգորյանը չէր կարող լիարժեք կերպով հաշիվ տալ իր գործողությունների նշանակությանը եւ ղեկավարել դրանք:
Մյուս կողմից էլ հարց է նաեւ, թե ՙշիզոտիպային խանգարում՚ հիվանդությամբ տառապողն ինչպես է մեքենա վարում...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում