Աներես մարդկանց մասին մեր ժողովուրդը լավ խոսք ունի`

Արխիվ 12-16

Աներես մարդկանց մասին մեր ժողովուրդը լավ խոսք ունի` ՙԵրեսը պադոշ ա՚: Անշուշտ, ՙպադոշ երեսով՚ հայրենական արտադրության կադրերի պակաս երբեւէ չենք զգացել, սակայն դրանք քիչ էին, հիմա էլ հայտնվել է ամերիկյան արտադրության այդպիսի կադր: Դե, իհարկե, դա ԵԱՀԿ Մինսկի ամերիկյան համանախագահ ՋԵՅՄՍ ՈՒՈՐԼԻՔՆ է: Նա  պարզ տեսավ, թե ինչպես է արձագանքում նրա ադրբեջանանպաստ այն առաջարկին, թե` հողեր հանձնեք, հայ հանրությունը` քաղաքական գործիչներով սկսած, իրենց անարվեստ մտքերը սոցիալական ցանցերում գրող շարքային քաղաքացիներով վերջացրած: Նաեւ Արցախում` ե°ւ ժողովուրդը Բերձորում, ե°ւ իշխանությունը Ստեփանակերտում պարզ բացատրեցին այդ լկտի ամերիկացուն, թե ինչ են մտածում իր առաջարկության մասին: Բայց զարմանալիորեն, նա էլի մնաց կառչած ադրբեջանական շահերից: Հիմա էլ, նա առաջարկում է, որ արցախցիները Ադրբեջանին հնարավորություն տան օգտվելու Սարսանգի ջրամբարից: Զարմանալի է, ինչո±ւ պետք է թշնամուն ջրով ապահովենք եւ օգնենք, որ զարգացնի իր գյուղատնտեսությունը` դիմացը չստանալով ոչինչ: Դե ինչ, եթե մեր խենթերի սերը կպնում է աթարին, ապա ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներինը` թուրքին:
Շարունակելով ժողովրդական բանահյուսության թեման, չենք կարող չհիշատակել եւ մեկ ուրիշ ասացվածք` մի խելառ քարը գցեց ջրհորը, 20 խելոքով չկարողացան հանել: Ինչո±ւ դա հիշեցինք` որովհետեւ ՙՆախախորհրդարանի՚ հիմնադիր դեմքերից ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ հայտարարեց. ՙԵրկրում տիրող մթնոլորտը խանգարում է մարդկանց միավորմանը: Սակայն պետք է գտնվի խենթերի մի խումբ: Այդ առաքելությունը մեզ տվել ենք, եւ մենք գործը սկսում ենք՚: Զարմանալի է, ինչու փառահեղ անցյալ ունեցող այդ ազատամարտիկը ուզում է ստանձնել ժողովրդական ասացվածքի հերոսի դերը եւ քար նետել համահայկական ջրհորի մեջ: Անշուշտ, լավ է, որ Սէֆիլյանը եւ ազատագրական պայքարում վաստակ ունեցող այլ անձինք թերեւս զզվանքից դրդված` չմիացան տարատեսակ սաքունցների կիրակնօրյա ՙհակապուտինյան՚ կրկեսին, սակայն ինչու են անպայման ձգտում երկրի անդորրը ներսից խաթարել: Չէ որ նույն երկրի համար, նույն անդորրի համար արյուն թափողների մեջ հենց իրենք են եղել:
Իսկ ՀՀՇ-ական ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆՆ էլ, որոշել է ինքն իրեն կույսի տեղ դնել` հայտարարելով. ՙՄենք տեսնում ենք, որ իշխանական վերնախավում այնպիսի մթնոլորտ է, որ հանուն պաշտոնի` թույլատրելի է ամեն ինչ: Հանուն դրա մտնում եւ դուրս են գալիս կուսակցություններից, վայրկյանների ընթացքում Բրյուսելից թռչում են Մոսկվա, մեկ` լիբերալ են, մեկ` ֆաշիստ՚: Երեւի թե, արեւմտասեր Ռուբինյանի` քաղաքական կուսությունը վերագտած նրբիկ հոգին առանձնահատուկ վրդովվել է Բրյուսելից մեր իշխանությունների երես թեքելու փաստից, չէ որ ՙքաղաքակիրթ Արեւմուտքից՚ այն կողմ աշխարհ չկա: Բայց գրողը տանի, ինչներիս է պետք Արեւմուտքը` իր կոնչիտաներով հանդերձ: Դե, դրան հավելենք երկու թարմ փաստ. կանադական Վանկուվեր քաղաքում արդեն դրել են մարիխուանա թմրանյութը վաճառող ավտոմատ, իսկ ԱՄՆ Տեխաս նահանգի Ուիչիտո-Ֆոլս քաղաքում էլ պատրաստվում են կոյուղաջրերի մաքրման կայանից այդ ջրերն ուղարկել ջրմուղ կայան` կրկին բնակիչներին մատակարարելու: Այնպես որ, զարմանալիորեն, Արեւմուտքին ինտեգրվելը շուտով ոչ միայն փոխաբերական, այլ տառացի իմաստով ոչնչով չի տարբերվելու զուգարանակոնքից ջուր խմելուց:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում