Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` Լեւոն Զուրաբյանը դեպրեսիայի մեջ է հայտնվել, քանի որ ԲՀԿ-ն իրեն ամենեւին էլ չի պահում ԼՏՊ-ի ՙՔաղաքագիտական վերլուծության՚ պոստուլատների շրջանակում:
Մասնավորապես, նրան վշտացնում է, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ՙքառյակի՚ առաջիկա անելիքների վերաբերյալ ունեն տարբեր մոտեցումներ: ԲՀԿ-ն ձգտում է առաջիկա մի քանի օրում նախապատրաստել, այսպես կոչված, ՙքառյակի միասնական օրակարգ՚, ուր պետք է ներկայացված լինեն մոտեցումները` տարբեր ոլորտների խնդիրներին: ՀԱԿ-ը ցանկանում է, որպեսզի այդ ՙմիասնական օրակարգը՚ բաղկացած լինի առաջին հերթին իշխանափոխության կարգախոսներից, եւ պարտադիր հենց առաջիկա օրերին` մինչեւ մայիսի 30-ը, կազմակերպվի ՙքառյակի՚ միասնական հանրահավաք, բնականաբար, մարդկային ռեսուրսի հարցի լուծումը վերապահելով ԲՀԿ-ին: Սակայն ԲՀԿ-ն գրեթե անտարբեր է հանրահավաքի գաղափարի հանդեպ, ու դառնորեն հիասթափեցնում են Լ. Զուրաբյանին, բացատրելով, որ այժմ հանրահավաքային ասելիք` որպես այդպիսին, չկա: