100 տոկոս համամասնական ընտրակարգի անցում կատարելու մասին ՀՅԴ-ի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ իր ելույթում երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԸ նախ դիմեց ՀՅԴ-ին. ՙԱսում եք մեծամասնական ընտրակարգից հրաժարվենք եւ իշխանական համակարգը հիմնենք քաղաքական կուսակցությունների գաղափարախոսության հիման վրա, ցույց տվեք ինձ այդ կուսակցությունները...՚: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղից շտապեց պատասխանել, թե` ՀՀԿ-ն: Մ. Բադեյանն էլ իրեն չկորցրեց. ՙԲացի Հանրապետականից, Հանրապետականը, այսպես թե այնպես, անում ա: Հիմա հիշեք, թե ինչպես եք կազմում այդ ցուցակները ընտրություններից առաջ, ավելի կոռումպացված համակարգ դուք երբեւիցե տեսել եք:
Մեղադրում եք բիզնեսմեններին, ովքեր եկել են Ազգային ժողով` իբրեւ թե պաշտպանեն իրենց բիզնեսը՚: Ապա դիմեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին. ՙՊարոն Խաչատրյան, քանիցս ունեցել ենք ընդհարումներ` հաջողվե±լ է ինձ պաշտպանել իմ բիզնեսը, երբեք: Մինչդեռ իրենց քաղաքական ուժ հռչակող ոմանք հենց այդ քաղաքականությունն են դարձրել իրենց համար բիզնես եւ շատ էլ լավ բարգավաճում են դրա վրա: Եկեք, ուրեմն` իրերն իրենց անուններով կոչենք: Ցույց տվեք էդ ձեր կուսակցությունների մեջ մարդկանց, որոնց հանրությունը ճանաչում է՚: Հետո էլ հիշեց ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս եւ քաղաքական գործիչ, այլախոհ Ա. Սախարովին. ՙԱնդրեյ Սախարովը, օրինակ, պետք է դաշնակցության մեջ ընդգրկվե±ր, որ դառնար պատգամավոր: Եթե նա դաշնակցության լուծը չի վերցնում իր վրա, ուրեմն` իրավունք չունի± դառնա պատգամավոր: Խոսում եք դեմոկրատիայի, մարդու ազատությունների մասին ու միեւնույն ժամանակ պարտադրում եք, թե եթե ուզում ես զբաղվես քաղաքականությամբ, դառնաս պատգամավոր, պիտի գաս էս կամ էն կուսակցության դրոշը կպցնես ճակատիդ՚,- կեսկատակ ու բարկացած ավելացրեց Մ. Բադեյանը` արժանանալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի շնորհակալություններին` անկեղծության համար: