ՙ«ՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՈՐԵՎԷ ԵՐԿԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ»
Արխիվ 12-16«ՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՈՐԵՎԷ ԵՐԿԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ»
Օրերս տեղի ունեցած վերնիսաժյան կրակոցների, 5-6 վիրավորների եւ նման իրողության կրկնությունը բացառելուն միտված կառավարության քայլերի ու համապատասխան դիրքորոշման մասին «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.
-Իհարկե, ընդհանրապես նման դեպքերից որեւէ երկիր ապահովագրած չէ, բայց խոսքը վերաբերում է նաեւ ընդհանուր միջավայրին: Այս առումով բոլորս պետք է քայլեր ձեռնարկենք, այդ թվում` նաեւ նոր կառավարությունը, որպեսզի նման երեւույթները նվազեն, եթե չասեմ` իսպառ բացառվեն:
- Իսկ համապատասխան հանձնարարականներ կառավարության կողմից տրվե՞լ են ՀՀ ոստիկանությանը:
- Ընդհանուր նման հանձնարական եղել է, բայց ոչ կառավարության որոշման կամ ՀՀ վարչապետի պաշտոնական որոշման մակարդակով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

