ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՙԿՈՒԼ ԿՏԱՆ՚ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԸ

Արխիվ 12-16

ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՙԿՈՒԼ ԿՏԱՆ՚ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԸ

Երեկ Ազգային ժողովի հերթական նիստում արտահերթ կարգով քննարկվում էր ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի հեղինակած ՙՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ ՍԴ մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ էության, ՀՅԴ-ականներն առաջարկում են վերացնելով մեծամասնական ընտրակարգով ԱԺ անցած պատգամավորների ընտրությունը: Արդյունքում` յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցություն կկարողանա առաջադրել վարչապետ եւ այլ լիազորություններ կստանա, այսինքն, ինչպես ժողովուրդը կասեր, կլինի ՙկաշ-կալամաշ՚:
Այս նախագծերի փաթեթից խիստ ոգեւորված էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, որը չխնայելով գործընկերներին եւ անդրադառնալով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին` նշեց, թե նրանք մեծամասամբ անգրագետ են ու իրենց ֆինանսների միջոցով են ընտրական ձայներ հայթայթում: Այս ամենի շուրջ ՙԻրավունքը՚ զրուցեց մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ.
- ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը նույնպես իր նախընտրական ծրագրում նշել էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու տարբերակը: Ես ինքս` որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, կողմ եմ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին եւ նաեւ 2012 թվականի ընտրությունների նախաշեմին այդ մասին խոսել եմ: Հիմնական խնդիրն այն է, որ դրանով ավելորդ լարվածությունը, թշնամանքը դուրս են գալիս, իսկ աշխատող պատգամավորը` անկախ նրանից, թե համամասնական ընտրակարգով է ընտրվել, թե մեծամասնականով, միեւնույնն է, աշխատելու է: Չէ± որ արդեն կուսակցության դեմք ներկայացնող պատգամավորը իր հետագա լավ աշխատանքի շնորհիվ է համամասնական ցուցակում ընդգրկվում: Այնպես որ, ես համամիտ չեմ այն պատգամավորների հետ, որոնք գտնում են, թե 100 տոկոսանոց համամասնականի դեպքում պատգամավորները կդադարեն աշխատել, որովհետեւ կրկնում եմ` եթե պատգամավորը պասիվություն դրսեւորի, բնականաբար, համամասնական ցուցակում չի կարող հայտնվել: Չաշխատող պատգամավորը չի աշխատելու, այնպես որ, մեծ հաշվով չեմ կարծում, որ 100 տոկոսանոց համամասնականի անցնելու դեպքում ինչ-որ լուրջ բան կփոխվի, աշխատողը կաշխատի:
- Իսկ ինչպես եք վերաբերում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների վերաբերյալ, Ա. Մանուկյանի հնչեցրած գնահատականներին:
- Իհարկե, այդ տարբերակներն էլ կան, բայց միանշանակ այդ ուղղությամբ թեքել այս ամենն ու ասել, որ 100 տոկոսանոց այդպես է, դրա հետ ես համամիտ չեմ: Բայց որ Ա. Մանուկյանի ասած տարբերակն էլ կա, դա էլ անժխտելի է: Թեպետ այդ նույն համամասնական ցուցակներում նույնպես ֆինանսական եւ այլ տարբերակներով Ազգային ժողով հայտնված պատգամավորներ կան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում