ՍԻՄ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԵՎ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արխիվ 12-16

ՍԻՄ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ
ԵՎ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հայտարարությունը ՀՀ ԱԺ -ում (20.05.2014)
ՍԻՄ կուսակցությունն իր խորը անհանգստությունն է հայտնում այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները սկսել են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի շուտափույթ փոփոխության մասին:
ԵԱՀԿ  Մինսկի  խմբի ամերիկյան  համանախագահ Ջեյմս Ուորլիքը վերջերս առաջ էր քաշել` բացի Լաչինի նեղլիկ
մի միջանցքից` նախկին ԼՂԻՄ-ի շուրջ ընկած ազատագրված տարածքները Ադրբեջանին, չգիտես ինչի դիմաց, հանձնելու գաղափարը: Այսինքն, եթե ի դեմս Ուորլիքի, ԱՄՆ-ը փորձում է բանակցային հարթությունում արագացնել նախկին Քելբաջարից մինչեւ Աղդամ ընկած հատվածը Ադրբեջանին հանձնելու հարցը, ինչպես նաեւ խոսում է փախստականների վերադարձի անհրաժեշտությունից, ապա նաեւ պետք է բացատրի, թե ինչպես է պատրաստվում վարվել այդ նույն տարածքներում Շահումյանից, Գետաշենից եւ այլ վայրերից, որտեղ Ադրբեջանը իրականացրել է հայերի ցեղասպանություն, վերաբնակեցված հայ փախստականների հետ, առավել եւս` այնտեղ ծնունդ առած հայերի հետ: Առաջարկելու են նրա±նց էլ վերաբնակեցնել, որտե±ղ: Կամ եթե որոշում են նրանց թողնել արդեն ծննդավայր դարձած այդ տարածքներում, բայց նաեւ առաջարկում են այստեղ վերաբնակեցնել երբեմնի ադրբեջանական բնակչությանը, ապա այդ խառը բնակչությամբ տարածքներում ինչպե±ս են իրականացնելու, այսպես կոչված, խաղաղապահ առաքելությունը, որը նույնպես Ուորլիքի հայտնի վեց կետերի թվում է, եւ հավանաբար` ԱՄՆ-ի համար ամենակարեւորը:
Վարվող բանակցային գործընթացը փաստացի համալրվել է եւս մեկով` ազատագրված տարածքների ներկայիս բնակչության խնդրով:
Այս իրավիճակում Ղարաբաղի հարցում արագ տեղաշարժերի համար մնում է մեկ տարբերակ` ռազմականը: Այդ մասին վերջին ժամանակներս բացահայտ ակնարկներ են հնչեցրել մի շարք ամերիկյան պաշտոնյաներ, այդ թվում` հայաստանյան դեսպան  Հեֆֆերնը, նշելով, որ ՙկա երեք տարբերակ. բանակցային կարգավորում` փոխզիջման հիմքով, անընդունելի ստատուս քվոյի պահպանում եւ պատերազմ՚: Այսինքն`  պարտադրված փոխզիջում կամ պատերազմ:
Բաքվում ամերիկյան դեսպան  Ռիչարդ Մորնինգսթարն օրերս մեկնաբանեց նաեւ, թե ինչ է նշանակում փոխզիջում ասվածն ըստ ԱՄՆ-ի. ՙԼեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է եւ հանդիսանում է կարգավորման բաղադրիչներից մեկը՚: Ու դրանից հետո միայն, թե. ՙՀետագա բանակցությունների ընթացքում է, որ կհստակեցվի  Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՚:
Թե այս հայտարարությունն ինչ ջուր է լցնում Ադրբեջանի պատերազմական ջրաղացին, դժվար չէ տեսնել: Առավել եւս, որ դրանից հետո դեսպանը բացում է բոլոր փակագծերը` ղարաբաղյան բանակցությունների այս փուլում ԱՄՆ-ի այսօրինակ ակտիվացումն ուղղակիորեն կապելով Ուկրաինայի հետ.  ՙԱյն  բոլոր քայլերից հետո, որոնք ձեռնարկեց Ռուսաստանը Ղրիմում, որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է ստեղծված իրադրությունը օգտագործելու Մոսկվան կամ մեկ այլ երրորդ կողմ՚:  Սա, ըստ էության, Բաքվին հասցեագրված շատ թափանցիկ մեսիջ է:
ՍԻՄ-ը դատապարտում է ԱՄՆ-ի ներկայացուցիչների միակողմանի եւ սադրիչ հայտարարությունները ԼՂ հարցի վերաբերյալ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում