ՍԻՄ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԵՎ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արխիվ 12-16ԵՎ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հայտարարությունը ՀՀ ԱԺ -ում (20.05.2014)ՍԻՄ կուսակցությունն իր խորը անհանգստությունն է հայտնում այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները սկսել են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի շուտափույթ փոփոխության մասին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը վերջերս առաջ էր քաշել` բացի Լաչինի նեղլիկ
մի միջանցքից` նախկին ԼՂԻՄ-ի շուրջ ընկած ազատագրված տարածքները Ադրբեջանին, չգիտես ինչի դիմաց, հանձնելու գաղափարը: Այսինքն, եթե ի դեմս Ուորլիքի, ԱՄՆ-ը փորձում է բանակցային հարթությունում արագացնել նախկին Քելբաջարից մինչեւ Աղդամ ընկած հատվածը Ադրբեջանին հանձնելու հարցը, ինչպես նաեւ խոսում է փախստականների վերադարձի անհրաժեշտությունից, ապա նաեւ պետք է բացատրի, թե ինչպես է պատրաստվում վարվել այդ նույն տարածքներում Շահումյանից, Գետաշենից եւ այլ վայրերից, որտեղ Ադրբեջանը իրականացրել է հայերի ցեղասպանություն, վերաբնակեցված հայ փախստականների հետ, առավել եւս` այնտեղ ծնունդ առած հայերի հետ: Առաջարկելու են նրա±նց էլ վերաբնակեցնել, որտե±ղ: Կամ եթե որոշում են նրանց թողնել արդեն ծննդավայր դարձած այդ տարածքներում, բայց նաեւ առաջարկում են այստեղ վերաբնակեցնել երբեմնի ադրբեջանական բնակչությանը, ապա այդ խառը բնակչությամբ տարածքներում ինչպե±ս են իրականացնելու, այսպես կոչված, խաղաղապահ առաքելությունը, որը նույնպես Ուորլիքի հայտնի վեց կետերի թվում է, եւ հավանաբար` ԱՄՆ-ի համար ամենակարեւորը:
Վարվող բանակցային գործընթացը փաստացի համալրվել է եւս մեկով` ազատագրված տարածքների ներկայիս բնակչության խնդրով:
Այս իրավիճակում Ղարաբաղի հարցում արագ տեղաշարժերի համար մնում է մեկ տարբերակ` ռազմականը: Այդ մասին վերջին ժամանակներս բացահայտ ակնարկներ են հնչեցրել մի շարք ամերիկյան պաշտոնյաներ, այդ թվում` հայաստանյան դեսպան Հեֆֆերնը, նշելով, որ ՙկա երեք տարբերակ. բանակցային կարգավորում` փոխզիջման հիմքով, անընդունելի ստատուս քվոյի պահպանում եւ պատերազմ՚: Այսինքն` պարտադրված փոխզիջում կամ պատերազմ:
Բաքվում ամերիկյան դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն օրերս մեկնաբանեց նաեւ, թե ինչ է նշանակում փոխզիջում ասվածն ըստ ԱՄՆ-ի. ՙԼեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է եւ հանդիսանում է կարգավորման բաղադրիչներից մեկը՚: Ու դրանից հետո միայն, թե. ՙՀետագա բանակցությունների ընթացքում է, որ կհստակեցվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՚:
Թե այս հայտարարությունն ինչ ջուր է լցնում Ադրբեջանի պատերազմական ջրաղացին, դժվար չէ տեսնել: Առավել եւս, որ դրանից հետո դեսպանը բացում է բոլոր փակագծերը` ղարաբաղյան բանակցությունների այս փուլում ԱՄՆ-ի այսօրինակ ակտիվացումն ուղղակիորեն կապելով Ուկրաինայի հետ. ՙԱյն բոլոր քայլերից հետո, որոնք ձեռնարկեց Ռուսաստանը Ղրիմում, որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է ստեղծված իրադրությունը օգտագործելու Մոսկվան կամ մեկ այլ երրորդ կողմ՚: Սա, ըստ էության, Բաքվին հասցեագրված շատ թափանցիկ մեսիջ է:
ՍԻՄ-ը դատապարտում է ԱՄՆ-ի ներկայացուցիչների միակողմանի եւ սադրիչ հայտարարությունները ԼՂ հարցի վերաբերյալ:

