ՙՈՒՐԲԱԹԸ ՇԱԲԱԹԻՑ ՇՈՒՏ ԵԿԱՎ

Արխիվ 12-16

ՈՒՐԲԱԹԸ ՇԱԲԱԹԻՑ ՇՈՒՏ ԵԿԱՎ

Ինչպես հայտնի է, ի սկզբանե Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էին չորս թեկնածուներ` ՀՀԿ կուսակցության անդամներ Վաչագան Ադունցը եւ Արա Բուդաղյանը, անկուսակցական Տիգրան Կարապետյանը ու Հրայր Յոլյանը: Մինչ լրատվամիջոցներում շրջանառվում էին խոսակցություններ, որ Գորիսում թեժ ընտրապայքար է սպասվում, եւ հիմնական պայքարը ընթանալու է Վաչագան Ադունցի եւ Տիգրան Կարապետյանի միջեւ, թե° Տիգրան Կարապետյանը եւ թե° Արա Բուդաղյանը մեկը մյուսի հետեւից ինքնաբացարկ հայտնեցին: Մինչդեռ ինքնաբացարկից ժամեր առաջ, Գորիսի մեր աղբյուրների համաձայն, Տ. Կարապետյանը շատ վստահ ու վճռական էր տրամադրված` հայտարարելով, որ մինչեւ վերջ գնալու է` հաղթելու վճռականությամբ եւ նույնիսկ մտերիմ շրջապատում արդեն իսկ. ՙՔարոզարշավ էր սկսել` ներկայացնելով իր նախընտրական ծրագրերը՚:
Նշենք, որ ինքնաբացարկ հայտնած երկու թեկնածուները ընկերներ են, իսկ  Տիգրան Կարապետյանը Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմ ընկերն է:  
Գորիսի մեր աղբյուրների փոխանցմամբ. ՙՎերջիններս հանել են իրենց թեկնածությունները, քանի որ այս օրերի ընթացքում համոզվել են, որ նրանց ձայն կտա գորիսցիների շատ-շատ տասը տոկոսը: Չնայած Կարապետյանի հետ ժողովուրդը մեծ հույսեր չէր կապում, բայց, այնուամենայնիվ, ինքաբացարկից հետո, եթե ժողովրդի որոշ մասը հավատում էր նրանց, այժմ ահավոր հիասթափված են: Այս պահի դրությամբ Գորիսի քաղաքապետի պաշտոնի ամենահավանական հավակնորդը Վաչագան Ադունցն է, քանի որ Գորիսում շատ ցածր են նաեւ Յոլյանի շանսերը՚:
Չնայածª Կարապետյանի ինքնաբացարկը որոշ աղբյուրներ բացատրում են ինչ-ինչ ներքին պայմանավորվածություններով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում