ՙԵՐԻՏԱՍԱՐԴ ՙԺԱՌԱՆԳԱԿԱՆՆԵՐԸ՚ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՐԱՖՖԻԻՆ
Արխիվ 12-16ԵՐԻՏԱՍԱՐԴ ՙԺԱՌԱՆԳԱԿԱՆՆԵՐԸ՚ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՐԱՖՖԻԻՆ
Ինչպես տեղեկացանք ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած աղբյուրից, այս կուսակցության երիտասարդական թեւում հասունանում է բուռն դժգոհություն Րաֆֆի Հովհաննիսյանի ապաշնորհ գործունեության կապակցությամբ, եւ վերջերս այն արտահայտվում է նաեւ բացեիբաց: Երիտասարդները դժգոհ են, որ առաջնորդը վճռական չէ, փոփոխամիտ է, ինչպես նաեւ սխալ է կառուցում հարաբերությունները անվանի մարդկանց հետ: Մասնավորապես, նրանք մեղադրեցին Րաֆֆիին ապերախտության մեջ, որ չի բարեհաճում Փարիզից իր հանրահավաքին մասնակցելու եկած Վարդան Պետրոսյանի դատերին գալ եւ իր ներկայությամբ բարոյական աջակցություն ցուցաբերել: Սատարող արվեստագետների թեմայով հնչում են նաեւ մեղադրանքներ, որ Րաֆֆին չկարողացավ իր կողքը պահել Ռուբեն Հախվերդյանին, ում աչքը հիմա թեքվել է դեպի ԲՀԿ: Կուսակցական հավաքներին այդ մեղադրանքները հնչում են քաղաքավարի ձեւով, հաճախ ակնարկներով, իսկ ամենակոպիտ ու վիրավորական ձեւերով երիտասարդ ՙժառանգականները՚ իրենց առաջնորդին բոլ-բոլ թուք ու մուր են տալիս ֆեյսբուքյան կեղծ էջերի միջոցով:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

