ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒՆ ԿՈՂՄ Է ՆԱԵՎ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ
Արխիվ 12-16ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒՆ ԿՈՂՄ Է ՆԱԵՎ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ
Երեկ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանելով կառավարության ծրագրի վերաբերյալ պատգամավորների հարցերին` կարծիք հայտնեց նաեւ, որ լավ կլիներ, եթե ստեղծվեր վարչապետների ակումբ: Նման նախաձեռնությանը, պարզվում է, որ կողմ է նաեւ ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ով լրագրողների հետ ճեպազրույցում նշեց.
- Կարծում եմ` շատ ճիշտ կլինի, եւ ոչ միայն վարչապետների, այլ նաեւ նրանց, ովքեր դերակատարում են ունեցել պետական գործում: Պետք է հնարավորություններ ստեղծել, որպեսզի կարծիքների փոխանակություն լինի: Եվրոպայում այդպես է, մեզանում չկան այդ մոտեցումները, որովհետեւ մարդ, երբ փորձ է ձեռք բերում պետական առումներով, նրա ուժերը պետք է հասարակությունը օգտագործի:
- Այդ դեպքում, կո՞ղմ եք նաեւ նախագահների ակումբ ստեղծելուն:
- Իհարկե, շատ լավ կլինի:
- Բայց հավանական համարո՞ւմ եք վարչապետների ակումբ ստեղծելը:
- Ես չեմ կարող ասել, նախաձեռնողը ես չեմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

