ԷՊՍԻԴՈՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՌՈՔ ՕՊԵՐԱՅՈՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼՈՒ «ԵՍ»-Ի ԵՎ «ՆԱ»-Ի ԱՇԽԱՐՀԸ
Արխիվ 12-16ԷՊՍԻԴՈՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՌՈՔ ՕՊԵՐԱՅՈՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼՈՒ «ԵՍ»-Ի ԵՎ «ՆԱ»-Ի ԱՇԽԱՐՀԸ
Նար-Դոսի «Ես եւ նա» նովելի հիման վրա բեմադրած ռոք-օպերան «Էպսիդոն» թատերախումբը հանդիսատեսի դատին կհանձնի հունիսի 14-ին եւ 15-ին` Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում:
Սցենարի հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքերով գրական ստեղծագործությունը ռոք-օպերայի վերածելու միտքը պատահական չի ծնվել. «Այս ստեղծագործությունը շատ հետաքրքիր է անցումային տարիքում բոլորս դրան ծանոթանում ենք դպրոցում և կյանքում քայլ անելիս բոլորիս այդ ստեղծագործությունը մի փոքր օգնում է` այնտեղ կա երկու ներաշխարհ, երբ մարդը, հանդիպելով դժվարության, կործանվում է, և հակառակը` պայքարում ու հասնում բարձունքների: Երբ կարդում էի «Ես և նա»-ն, ականջիս երաժշտություն էր լսվում, ու երբ առիթ ստեղծվեց, որոշեցի այն ներկայացնել որպես ռոք-օպերա: Ռոք-օպերայով այդ նույն երկու աշխարհն ենք ներկայացնելու հանդիսատեսին. առաջին պլան չբերելով հերոսին` պարզապես ցույց ենք տալու «ես»-ի և «նա»-ի աշխարհը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

