ԱՐՔԱՅԱԶՆԸ ՊՈՒՏԻՆԻՆ ՆՄԱՆԵՑՐԵԼ Է ՀԻՏԼԵՐԻՆ
Արխիվ 12-16ԱՐՔԱՅԱԶՆԸ ՊՈՒՏԻՆԻՆ ՆՄԱՆԵՑՐԵԼ Է ՀԻՏԼԵՐԻՆ
Այս օրերին Կանադայում այցով գտնվող արքայազն Չարլզը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ:
Մասնավոր զրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականությունը և Ղրիմը` Ռուսաստանի կազմի մեջ մտցնելը` արքայզնն ասել է. «Եվ այժմ Պուտինն անում է գրեթե այն, ինչ արել է Հիտլերը»: Այս արտահայտությունը մեջբերում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Արքայազնի մամուլի ծառայությունը Daily Mail-ի հետ զրույցում ասել է, որ չեն պատրաստվում մեկնաբանել մասնավոր զրույցները:

