ՙՙՀՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՀՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ՚


Շաբաթ օրը ՙՎերնիսաժի՚ մոտ կրակոցների մեջ կասկածվող Գոռ Առաքելյանը` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան, ձերբակալվել է, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշենք, որ հիշյալ պատգամավորի համար սա առաջին դեպքը չէ, որ վերջինիս անունը հայտնվում է ինչ-ինչ սկանդալների կենտրոնում: Նկատենք, որ այս կուսակցությունում նմանատիպ դեպքերը` կուսակցության անդամների եւ իրենց հարազատների հետ կապված, քիչ չեն: 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Աշոտ Տոնոյանը մինչեւ հիմա պատասխան չի տվել այն քաղաքացիներին, ովքեր գումարներ են վճարել բնակարան ձեռք բերելու համար, սակայն մինչ օրս այդ հույսով են ապրում: Իսկ վերջին շրջանում նմանատիպ անկարգություններով աչքի ընկավ կրկին ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը կամ նույն ինքը` Շշի Մելոն: Թե արդյոք կուսակցությունը որեւէ կարգապահական տուժ-տուգանք կամ պատիժ սահմանում է` նման դեպքերի հետ կապված, ովքեր ուղղակիորեն խաղում են կուսակցության վարկանիշի հետ, հարցով դիմեցինք ԲՀԿ մամուլի պատասխանատու, ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ:

ՀԱՐՑՐԵՔ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ

-Պարոն Ուրիխանյան, բոլորս հիշում ենք Ռուբեն Հայրապետյանի շուրջ ծավալված աղմկահարույց գործը, որի հետ կապված` ՀՀ նախագահը նրան հորդորեց, որպեսզի մանդատը վայր դնի: Ի±նչ է անում նման պարագայում ԲՀԿ-ն:
- Նախ կներկայացնեմ կուսակցության պաշտոնական տեսակետը. կուսակցությունը մտածում է, ինչպես որ դուք ասացիք, ճիշտ այնպես ինչպես մտածում է ձեր թերթի, խմբագրության ներկայացուցչի հետ կապված սկանդալի պարագայում: Այսինքն, եթե խախտվել է օրենք ՀՀ-ում, ապա պետք է նա պատժվի այդ օրենքին համապատասխան: Զարմանալի է, որ առաջացել է հարց` ինչպիսի±ն պետք է լիներ մեր դիրքորոշումը: Ձեր կարծիքով` ո±ւմ պետք է արվեր դիտողություն, պատգամավորի բարեկամի±ն:
- Ոչ իհարկե, անցյալ տարի նույն պատգամավորը կրկին նման իրավիճակներում էր հայտնվել...
- Թույլ տվեք ձեր հարցին պատասխանելով` ասել, որ վերը նշված դեպքի առթիվ առնչություն փնտրել կուսակցության հետ` անտեղի է: Կուսակցության հետ այդ անձնավորությունը որեւէ առնչություն չունի: Սակայն պետք է ասեմ, որ ով ուզում է լինի, եթե գործողություններում առկա է հանցագործությունը, ապա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Իսկ տվյալ դեպքի առթիվ գոյություն ունեն իրավապահ մարմիններ, որոնք ստանում են մեր, ձեր եւ այլ քաղաքացիների կողմից ձեւավորվող պետական բյուջեից աշխատավարձ, որը պարտավոր է բացահայտել իրողությունը, փաստի առթիվ հարուցված քրեական գործը իրականացնել հավուր պատշաճի, անաչառ, անկողմնակալ եւ ներկայացնել հանրությանը տեղի ունեցածը` մեղավորներով հանդերձ: Այդ պահից սկսած ես կտամ ձեզ պաշտոնական մեկնաբանություններ:

ՙ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՁԸ` ՈՐՊԵՍ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ
ՕՐԳԱՆԻԶՄ...՚


-Անցնենք ներքաղաքական հարցերին: Նախորդ շաբաթ ԲՀԿ առաջնորդը հեռուստաեթերով հայտնեց իր կարծիքը` ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին` ասելով, որ շարունակվելու է քառյակի հետ համագործակցությունը, իսկ գալիք ընտրություններին ԲՀԿ-ն անպայման կունենա իր մասնակցությունը: Կարելի± է ասել, որ քառյակը բլոկ կկազմի եւ եկող խորհրդարանական ընտրություններին հանդես կգա բլոկով:
- Ես պատասխանս կառուցում եմ` Ձեր լրագրողական հնարամտությունը բավարարելու եւ ձեր նյութին բովանդակություն տալու նպատակով: Հետաքրքիր հարց եք տալիս: Դուք անշուշտ գիտեք, որ քառյակը ձեւավորվել է հանրային պատվերի կերպով, հանրային պահանջի արդյունքում: Այնպես չէ, որ քառյակի գործունեությունը ստեղծվել է այսրոպեական կամ կարճաժամկետ նպատակները բավարարելու համար, եւ այնպես չէ, որ արհեստածին են: Այն, ինչու չէ, նաեւ ստեղծվել է կառավարման համակարգը առավել արդյունավետ դարձնելու համար:
Ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններին, եւ եթե ես լիազորված լինեմ ԲՀԿ-ի մասով տեղեկատվություն տարածելու, ապա ձեզ կասեմ: Քառյակի գործունեությունը նպատակ ունի ժողովրդին հուզող  հարցերը բարձրացնել, դրանց լուծում տալ եւ այլն: Բայց քառյակում առկա կուսակցություններն ունեն իրենց գաղափարախոսությունները, իր մոտեցումներն ու նկատառումները, որոնք համադրվելով` ծնվում է միասնական անելիք: Ժամանակը ցույց կտա:
- Այդ քառյակի մեջ կարծես չեք տեսնում ՕԵԿ խմբակցությանը: Կդառնա± քառյակը հնգյակ, հնարավո±ր է ԲՀԿ առաջնորդը քառյակ ասելիս` մոռացել է ՕԵԿ-ին:
- Ես ընդամենը քառյակի մաս կազմող ԲՀԿ 36 պատգամավորներից մեկն եմ եւ որպես խոսնակ լիազորված եմ ինձ հանձնարարվածը տեղեկացնել: Տվյալ հարցադրումով, դուք ինձ տալիս եք չափազանց լիազորություններ, ինչն էլ չի համապատասխանում իրականությունը:
- Ձեր առաջին տպավորությունը ինչպիսի±ն է` կառավարության նոր ծրագրի հետ կապված:
- Ես սիրով կկիսվեի Ձեզ հետ, բայց քանի որ սահմանափակված են պաշտոնական լիազորություններս, դրա համար թույլ տվեք այդ մասին խոսեմ խմբակցության պաշտոնական դիրքորոշումից հետո:
- Պարոն Ուրիխանյան, ԲՀԿ-ի հիմնական հակասությունները ՀՀԿ-ի հետ կարծես պայմանավորված էր նախկին վարչապետի անձով եւ նրա վարած քաղաքականությամբ: Հիմա փոխվել է թե° մեկը, թե° մյուսը: Չե±ք կարծում, որ այդ համախոհ ուժը կարող եք տեսնել հենց ՀՀԿ-ի հետ ավելի սերտ համագործակցելու, միգուցե նաեւ կոալիցիա կազմելու մեջ:
- Նախ` պետք է ասեմ, որ մշտապես հնչել է մի պարզ միտք: Ոչ Տիգրան Սարգսյանի անձը` որպես կենսաբանական օրգանիզմ, ոչ էլ որեւէ այլ պաշտոնատար անձի հարց մեզանում չի քննարկվել, այլ միայն նրանց կողմից իրականացված գործողությունները, այդ  գործունեության ազդեցությունը երկրի ու ժողովրդի վրա: Այսինքն` ով էլ զբաղեցրել է այս կամ այն պաշտոնը, իսկ մենք խոսել ենք  մի ողջ կաբինետի, այլ ոչ միայն վարչապետի մասին, պետք է իրականացնեն այն ամենը, ինչը ժողովուրդը ակնկալում է իրենցից, եւ այդ իրականացնելուց է կախված մեր որոշումը: Եվ պատասխանելով ձեր վերը նշած հարցին, որն իմ անձնական տեսակետն է, պետք է ասեմ, որ` ոչ, չեմ տեսնում ՀՀԿ-ի հետ համագործակցության հնարավորություն:
- Դուք հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք, որ չեք բացառում, որ նախկին վարչապետին քրեական պատասխանատվության կարող եք ենթարկել: Ո±ր դրույթներով եք պատրաստվում այն իրականացնել:
- Առհասարակ, ես այդպես եմ կարծում, որ ոչ ոքի պարագայում չի բացառվում քրեական պատասխանատվության ենթարկվելը, այդ թվում ես եւ դուք: Իսկ Տիգրան Սարգսյանի դեպքում կային բազում մտահոգությունների տեղիքներ, եւ մինչ օրս չեն հնչել պատասխաններ` օֆշորի հետ կապված, անարդյունավետ մսխված միլիոնավոր դոլարների հետ կապված, չարաշահումների եւ տապալված քաղաքականության հետ կապված:
- Կուտակային կենսաթոշակային համակարգում դրական տեղաշարժ նկատվեց, ՙԴեմ եմ՚ շարժման նախաձեռնության անդամները կարծես հանդարտվել են, սակայն ԲՀԿ-ն ձեռնպահ քվեարկեց, ինչո±ւ:
- Դուք` որպես պետական մտածելակերպ ունեցող անձնավորություն, պետք է քաջ գիտակցեք, որ պետական բյուջեից, այս սուղ պայմաններում տասնյակ միլիոններ փոխանցել արտասահմանյան հիմնադրամներին` զուտ պարտավորությունները պահպանելու համար, խրախուսելի լինել չի կարող, եւ չէինք կարող քվեարկել դրա օգտին: Դուք եւս, կարծում եմ, կիսում եք այն տեսակետը, որ մարդկանց ապօրինաբար սեփական քրտինքով վաստակած գումարների համար ստիպել դիմում գրելը եւս, մեղմ ասած, ճիշտ չէր: Բայց  դեմ քվեարկելով` մենք կփաստեինք, որ այդ փոքրիկ տեղաշարժին դեմ ենք դուրս գալիս, դրա համար էլ ձեռնպահ մնալն ու չմասնակցելն էր:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում