ՇՊԻՕՆԻԿՆԵՐԻՑ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Արխիվ 12-16

ՇՊԻՕՆԻԿՆԵՐԻՑ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ


Լծված տերերի շառաչուն կառքին`
Հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ.
Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած`
Անկում եք կարդում իմ նոր աշխարհքին:
Օ, դո°ւք, ողբալի պնակալեզնե°ր,
Բռնակալների մի հետին քուրջում
Կծկըված` արդյոք կարող եք տեսնել,
Թե ինչո°վ ենք մենք ապրում ու շնչում:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

ՙԸՆԴԵ ՁԵԶԻ ՈՐՆ Ա ԻՍԱՆԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ՚


Ժամանակների հետ գալիս են նոր քաղաքական գործիչներ, որոնք նորովի են պատկերացնում աշխարհում տեղի ունցեղ աշխարհաքաղաքական իրավիճակները, իրենց գաղափարական պատկերացմամբ` նորովի են տեսնում ազգին, ժողովրդին ծառայելու եւ նրա սոցիալ-տնտեսական իրավիճակը փոխելու կերպը: Սակայն Հայաստանի քաղաքական դաշտի մի մասը ՙմասնավորեցրել՚ են զառամյալ քաղաքական բանտարկյալները, Արեւմուտքին խոնարհաբար ծառայող գրանտակերները: Անշուշտ, բոլորի մոտ էլ լինում են գարնանային սրացումներ, սակայն որոշ քաղաքական գործիչների մոտ այն արտահայտվում է գունազարդ տեսիլքների ձեւով, իսկ մյուսներն էլ, հրապուրված են հայ դասականների քաջնազարներով, սուտլիկ որսկաններվ, կիկոսներով: Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է Օբամային ու Պուտինին ստիպել, որ ներողություն խնդրեն, Հայրիկյանն, առանց երկմտելու, կարող է իրեն համարել երկրագնդի ամենախելացի ու հզոր մարդը, որը մոլորակի միլիոնավոր մարդկանց տվել է ազատություն: Ամերիկյան ՙշպիոնների դարբնոց՚ Ֆլետչերի դիվանագիտական դպրոցի նախկին սան Վարդան Օսկանյանը Հայաստանից արտերկիր մեկնելու ճանապարհին անցնում է Ստամբուլով, ջերմ գրկախառնվում թուրք գործընկերների հետ եւ ագահաբար վայելում նրանց մաշկի գարշահոտությունը: Արեւմուտքին ծառայող հայ գործիչներն ԱՄՆ-ի դեսպանի հետ չկարողանալով Երեւանում ՙնարնջագույն՚ հեղափոխություն իրականացնել` ճարահատյալ ոչխարախուզության փառատոն են կազմակերպել:
Հայաստանի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը կարող է 30 գաղափարակիցներով Կիեւի Մայդանում ՙսալիդարնոստ՚ ցուցադրել, համակրելով Ուոլ-Սթրիթում հարություն առած Հիտլերի ու Գեբելսի նորաթուխ ֆաշիստ ճտերին` բանդերականների երաժշտության տակ ավտոդողերը գլխավերեւում պահած տրնգի պարել, իսկ երեկոները ադրբեջանցիների հետ զուբրովկայի ազդեցության տակ ՙշիքյաստի՚ լսել: Պարոն Շահնազարյանի եւ մյուսների ինչին է պետք հիշել, թե արցախյան կռիվների ժամանակ այդ Դիմիտրի Յարոշները, Սաշկո Բելիները, Յացենյուկները, Օլեգ Տյագնիբոկները օգնելով Ադրբեջանին` որքան հայեր են սպանել: Պետք է գիտակցել, որ Մայդանում Արեւմուտքի տերությունների խորհրդատու որակյալ փորձագետների քանակը այնքան շատ է Ուկրաինայում, այնտեղ 30 օր դուք անելու ոչինչ չունեիք: Ինչպես քյավառցին է ասում. ՙընդե ձեզի որն ա իսանի տեղ դնում՚: Իսկ մեր պապերը ու հայրերը իր որջում ջախջախեցին գերմանական ֆաշիզմին ու Բեռլինի Ռայխստագի կամարների տակ պարեցին իրենց ավանդական քոչարին:
Հայաստանի կոմունիստների կազմակերպած մայիսմեկյան շքերթը, Դավիթ Շահնազարյանն իր ախտավոր կերպարով որակում է ՙԿրեմլի այսօրվա նեոկայսերական պետական գաղափարախոսություն՚` ավելացնելով, որ իրականացնողները նույն ՙկանաչ մարդուկներն՚ էին, սրանք այսօր Ուկրաինայի արեւելքում իրագործում են Պուտինի ծրագիրը՚:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹՈՒԹՔ

Ցավալի է, բայց փաստ, որ քաղաքական հոտառություն չունեցող թերի այս անհատին վստահվել էր հայոց անվտանգության ծառայությունը, իր խնամի-բարեկամ ԼՏՊ-ի հետ կործանեցին եւ փոշիացրին սովետներից ժառանգություն ստացած 52,7 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գույքը եւ ազգային արժեքները: Այսօր ժողովրդի մտապատկերում եւ հիշողության մեջ իր թարմությունը չի կորցրել ոճրագործների այդ համաստեղությունը` Ալի-Բաբան եւ 40 ավազակները, որոնք հայոց պատմության մեջ գրեցին հայ ժողովրդի թշվառության սեւ էջը, իսկ մարտիմեկյան դեպքերի նախաձեռնողն ու իրականացնողը դուք եք` ձեր խնամի ԼՏՊ-ի եւ Նիկոլի հետ: Հայ ժողովրդի պատմության մեջ եզակի երեւույթ: Մարտի 1-ի գիշերը, ԼՏՊ-ն, չցանկանալով խանգարել իր գիշերային հանգիստը, չի ընդունում նույնիսկ կաթողիկոսին, որը պահանջում էր նրանից` գալ եւ կարգի հրավիրել իր կողմից հրահրված անկառավարելի ամբոխին, բայց հաջորդ օրը զոհվածների թիվը լսելով` խղճի խայթ չունեցող ձեր այդ խնամին ասաց. ՙԱյս գիշեր հանգիստ քնեցի՚:
Քաղաքական շրջմոլիկներ, ՙթութք՚ հիվանդության պես կպել եք հայոց պատմության հաստաղիքից` պատճառելով ամենօրյա տհաճություն: Վերջին հաշվով, ովքեր եք դուք, այ թշվառներ, ձեզնից ոչինչ չներկայացնող, նույնիսկ տեղական նշանակության նորմերին չհամապատասխանող քաղաքական հանգուցյալներ, ձեր ինչ խելքի բանն է` քթներդ խոթել եք գերտերությունների արտաքին եւ ներքին հարաբերությունների մեջ, ով է ձեզնից խորհուրդ հարցնում, որտեղ եք արդյոք նշմարվում:
Հայաստանում ձեզ լավ են ճանաչում: Հունաստանի Ապոլոնի Դելֆյան տաճարի վրա պատկերված է փիլիսոփա Խիլոնի նշանավոր աֆորիզմը. ՙՃանաչիր ինքդ քեզ՚: Հայաստանն իր արտաքին քաղաքական վեկտորը միանշանակ հստակորեն թեքել է դեպի Հյուսիս` Եվրասիական միություն, այլընտրանքը բացակայում է: Բայց չարիքը ստվերի պես հետեւում է բարիքին, եւ եկել է ինքնաբացահայտման պահը, քեռի Սեմի կանաչ դոլարների գերի շպիօնիկներից հաշիվ պահանջելու ժամանակը` լինեն դրանք պետական ապարատում, լրատվական դաշտում, թե հանրային սեկտորում:

ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում