ԵՂԱՆԱԿԸ ՕՁԵՐԻ ՍՐՏՈՎ ՉԷ
Արխիվ 12-16ԵՂԱՆԱԿԸ ՕՁԵՐԻ ՍՐՏՈՎ ՉԷ
Հայաստանում նվազել է օձերի խայթոցի թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր թունաբան ՄԻՔԱՅԵԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ: Բժշկի փոխանցմամբ`արձանագրված դեպքերի սակավությունը բացատրվում է օձերի համար անբարենպաստ եղանակային պայմաններով:
Հարցին, թե ինչ անհրաժեշտ միջոցներ է պետք ձեռնարկել օձի խայթոցի դեմ, բժշկի պատասխանը հետեւյալն էր. «Պետք է բերանով արտածծել թույնը, անշարժացնել վնասված վերջույթն ու հասցնել մոտակա հիվանդանոց»:
Ի դեպ, բժիշկ Գաբրիելյանի խոսքով` հանրապետությունում ամենատարածվածը հայկական իժը ու գյուրզան են:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

