ԻՆՉՈՒ Է ԱՄՆ-Ը ՙՂԱՐԱԲԱՂԻՆ ՀԱՐՈՂ ՅՈԹ ՇՐՋԱՆՆԵՐԸ՚ ՙՆՎԻՐՈՒՄ՚ ԲԱՔՎԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ Է ԱՄՆ-Ը ՙՂԱՐԱԲԱՂԻՆ ՀԱՐՈՂ ՅՈԹ ՇՐՋԱՆՆԵՐԸ՚ ՙՆՎԻՐՈՒՄ՚ ԲԱՔՎԻՆ


Բավականին տխուր ստացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ղարաբաղ: Առավել եւս ամերիկյան համանախագահիª Ջեյմս Ուորլիքի համար, ում էլ հատկապես ուղղված էր այն դժգոհության ալիքը, որին համանախագահները բախվեցին այսպես կոչված ազատագրված տարածքներում:

ՈՒՈՐԼԻՔՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ

Ուորլիքը, որ վերջերս իր հերթին էր առաջ քաշել բացի Լաչինի նեղլիկ մի միջանցքից` նախկին ԼՂԻՄ-ի շուրջ ընկած բոլոր տարածքները Ադրբեջանին չգիտես ինչի դիմաց վերադարձնելու գաղափարը, նախկին Քելբաջար-Լաչին հատված այցելելով, բողոքողների հետ ստիպողաբար շփումից զատ, շատ ավելի լուրջ մեկ այլ փաստի էլ բախվեց: Այդ տարածքները, ինչպես համանախագահներն իրենց սեփական աչքերով տեսան, բնակեցված են, ընդ որումª նաեւ հենց այդ վայրերում ծնունդ առած սերնդով: Այսինքն, եթե ի դեմս Ուորլիքի, ԱՄՆ-ը փորձում է բանակցային հարթություն տեղափոխել նախկին Քելբաջարից մինչեւ Ագդամ ընկած հատվածը Ադրբեջանին վերադարձնելու հարցը, ինչպես նաեւ խոսում է փախստականների վերադարձի անհրաժեշտությունից, ապա նաեւ պետք է բացատրի, թե ինչպես է պատրաստվում վարվել այդ նույն տարածքներում վերաբնակեցված, առավել եւսª այնտեղ ծնունդ առած հայերի հետ: Առաջարկելու են նրա±նց էլ վերաբնակեցնել, որտե±ղ: Կամ եթե նրանց որոշում են թողնել արդեն ծննդավայր դարձած այդ տարածքներում, բայց նաեւ այստեղ են առաջարկում վերաբնակեցնել երբեմնի ազերի բնակիչներին, ապա այդ խառը բնակչությամբ տարածքներում ինչպես են իրականացնելու այսպես կոչված խաղաղապահ առաքելությունը, որը նույնպես Ուորլիքի հայտնի վեց կետերի թվում է:
Մի խոսքով, համանախագահները եւ առաջին հերթին Ուորլիքը Բերձորում համոզվեցին, որ առանց այդ էլ միմյանցից 180 աստիճանով հակադիր մի քանի կոնկրետ շահերի վրա վարվող բանակցային գործընթացը փաստացի համալրվել է եւս մեկովª ազատագրված տարածքների բնակչության խնդրով: Իսկ դա հակամարտության առանց այդ էլ գրեթե չերեւացող հանգուցալուծումն իր հերթին է հետաձգում անորոշ ժամկետով: Արդյունքում, այս այցից հետո էլ Ուորլիքը թեեւ փորձում է լավատեսական գնահատականներ հնչեցնել, սակայն եթե օրեր առաջ իր վեց կետերը փորձում էր ներկայացնել որպես գրեթե իրականացված մի բան, ապա արդեն այցից հետո այս մտքին է. ՙԻհարկե սա վերջնական տարբերակ չէ, դեռեւս պետք է քննարկենք, բայց դրանք կարող են հիմք ծառայել հետագա կարգավորմանը՚: Անշուշտ, բայց նաեւ չմոռանանք, որ անցած քսան տարիներին քանի-քանի նման ՙհիմքեր՚ ենք տեսել եւ դրանց արդյունքում է, որ համանախագահներն այսօր նորից խոսում են ինչ-որ սկզբունքներ որպես ՙհիմք ծառայեցնելու՚ հնարավորության մասին: Իսկ դա ենթադրում է էլի անորոշ ժամկետով բանակցությունների ձգձգման, այսինքնª ամերիկյան հնարավորինս արագ լուծման ուորլիքյան փորձերի ձախողման մասին:

ԱՄՆ-Ը ՀԻՄԱ ԷԼ ԲԱՔՎԻՆ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՆԿԵՐՈՎ ՍՊԱՌՆՈՒՄ

Ասենք, որ Ուորլիքի այս վերահաս բանակցային ակտիվացումը լուրջ հետեւանքներ չի ունենալու, ի սկզբանե էր ենթադրելի: Այս իրավիճակում, հասկանալի է, որ Ղարաբաղի հարցում արագ տեղաշարժերի համար մնում է մեկ տարբերակª ռազմականը: Այդ մասին վերջին ժամանակներս առիթ ունեցել են բացահայտ ակնարկներ հնչեցնել մի շարք ամերիկյան պաշտոնյաներ, այդ թվումª հայաստանյան դեսպան  Հեֆերնը. ՙՆրանք, ովքեր քննադատում են դեսպան Ուորլիքի ելույթը, պետք է գիտենան, որ կա երեք տարբերակ. բանակցային կարգավորումª փոխզիջման հիմքով, անընդունելի ստատուս քվոյի պահպանում եւ պատերազմ՚: Այսինքնª փոխզիջում կամ պատերազմ, թեեւ հետո ամերիկյան դեսպանը փորձեց հրապարակավ մեղմել իր իսկ խոսքը, թե. ՙԵս միանգամայն բացառում եմ պատերազմական ուղին՚: Փոխարենը Բաքվում ամերիկյան դեսպան  Ռիչարդ Մորնինգսթարն օրերս մեկնաբանեց նաեւ, թե ինչ է նշանակում փոխզիջում ասվածն ըստ ԱՄՆ-ի. ՙԼեռնային Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է եւ հանդիսանում է կարգավորման բաղադրիչներից մեկը՚: Ու դրանից հետո միայն, թե. ՙՀետագա բանակցությունների ընթացքում է, որ կհստակեցվի  Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՚:
Թե այս հայտարարությունն ինչ ջուր է լցնում Ադրբեջանի պատերազմական ջրաղացին, դժվար չէ տեսնել: Առավել եւս, որ դրանից հետո դեսպանը բացում է բոլոր փակագծերըª ղարաբաղյան բանակցությունների այս փուլում ԱՄՆ-ի այսօրինակ ակտիվացումն ուղղակիորեն կապելով Ուկրաինայի հետ. ՙԱյն բոլոր քայլերից հետո, որոնք ձեռնարկեց Ռուսաստանը Ղրիմում, որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է ստեղծված իրադրությունը օգտագործելու Մոսկվան կամ մեկ այլ երրորդ կողմ՚: Սա, ըստ էության, Բաքվին հասցեագրված շատ թափանցիկ մեսիջ էª լուծեք ձեր հարցերը, թե չէ Ղարաբաղում ռուսները կկրկնեն Ղրիմի սցենարը: Սրա հետ մեկտեղ, երբ հաշվի ենք առնում, թե ինչքան է Վաշինգտոնը երազում Ուկրաինայում ՌԴ-ին ներքաշել պատերազմի մեջ, ապա դժվար չէ Ադրբեջանին ՙպատկանող՚ ՙյոթ շրջաններն ազատագրելու՚ հորդորի տակ այդ նույն տենչանքը կարդալ նաեւ դեսպան Մորնինգսթարի խոսքի ենթատեքստում: Ընդ որում, կա նաեւ վատ թաքցված խոստում, որ դրանից հետո Ադրբեջանի նկատմամբ ռուսական ՙագրեսիայի՚ դեպքում Բաքուն կարող է Վաշինգտոնի վրա հույս դնել. ՙԵթե հարաբերությունները վատթարանում են, այդ դեպքում ո±վ պետք է Ռուսաստանի առջեւ ձայն հնչեցնի ի պաշտպանություն Ադրբեջանի անկախության եւ ինքնիշխանության...՚: Առավել եւս, որ ըստ դեսպանի մեկ այլ հրապարակային ելույթիª Բաքուն գտնվում է մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից էլª Իրանի վտանգավոր հարեւանությամբ. ՙԱդրբեջանը դեռ չի բախվել ներխուժման հետ, բայց հնարավոր է, որ ապագայում բախվի՚:
Այլ հարց է, թե Ալիեւի համար նույնիսկ ԱՄՆ-ից ակնարկվող օգնության պարագայում իրեն ՙպատկանող՚ յոթ շրջանները վերադարձնելու գաղափարն ինչքանով է իրականացնելի թվում: Սրա հետ կապված ադրբեջանական արտաքին քաղաքականության կնքահայրերից մեկը հանդիսացող Վաֆա Գուլուզադեն հստակ ներկայացնում է այն ռիսկերը, որոնց առաջ կանգնած է Ադրբեջանը. ՙԱռաջին ուղղությունը հայ-ադրբեջանական հակամարտության շփման գիծն է: Երկրորդըª Կասպից ծովը, քանի որ Ռուսաստանը մոդեռնիզացնում է իր նավատորմը: Ավելին. վտանգ է նաեւ հյուսիսային ուղղությունը, որտեղ ՌԴ-ն ընդլայնում է իր զինված ուժերը...՚: Արդյունքումª Ադրբեջանը կարող է հայտնվել նույն Ուկրաինայի վիճակում, որից հետո. ՙԻնչպե±ս իրեն կդրսեւորի Եվրոպան. նույն կերպ, ինչ Ուկրաինայո±ւմ... Նրանք չկարողացան կանգնեցնել ռուսական ագրեսիանª ունենալով գերակշիռ ուժեր...՚: Մի խոսքով. ՙՄինչ ԱՄՆ-ում նոր նախագահ ի հայտ կգա, մեզ այստեղ պարզապես կարող են ուտել՚:
Ճիշտ էª Գուլուզադեն հիմնական վտանգը, օրինակների տեսքով, կապում է ՌԴ կասպյան նավատորմի հետ, սակայն դժվար չէ ՙհայ-ադրբեջանական հակամարտության շփման գիծը՚ առաջին վտանգ համարելու տակ կարդալ նաեւ ամերիկյան դիվանագիտության մոտ առկա այն մտավախությունը, թե պատերազմի վերսկսման դեպքում մեծ հավանականություն ունի Գյումրիի օրինակով ԼՂՀ-ում եւս ռուսական ռազմակայանի տեղակայման տարբերակը: Գյումրիի բազան առանց այդ էլ ԱՄՆ-ի համար լուրջ գլխացավանք է դարձել, եւ թե դրա հետ մեկտեղ նաեւ Իրանի սահմաններին ռուսական ռազմաբազայի ի հայտ գալու հեռանկարներն ինչ աշխարհաքաղաքական հետեւանքներ կունենան, դժվար չէ պատկերացնել:
Տրամաբանորենª ԱՄՆ-ը պետք է ամեն ինչ անի` դա բացառելու համար: Բայց փաստ է, որ վերջին ժամանակներս ԱՄՆ-ը քիչ քայլեր չի կատարել, որոնց արդյունքում այս կամ այն վայրում առաջացել կամ ամրապնդվել է ՌԴ-ի ռազմական ներկայությունը, ու Երեւանի, Բաքվի ամերիկյան դեսպանների եւ Ուորլիքի վերջին քայլերը միանգամայն տեղավորվում են ամերիկյան այդ խարակիրիի նմանվող քաղաքականության տրամաբանության մեջ: Այլ բան, որ այդ բոլոր հավանական վտանգները տեսնում են եւ Բաքվում: Արդյունքում` պատահական չի թվում Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի այն հայտարարությունը, թե Մորնինգսթարը ՙփորձում է խաթարել Իրանի եւ Ռուսաստանի հետ Ադրբեջանի բարեկամական հարաբերությունները՚:
Սրանից հետո Մորնինգսթարին մնում է մտածել իր վերջին խոստումը կատարելու եւ ՙհին ու բարի՚ մեթոդներով Բաքվում մայդան կազմակերպելու մասին: Սակայն այդ դեպքում անգամ գրեթե զրոյական է թվում Ղարաբաղում պատերազմի միջոցով հարավկովկասյան աշխարհաքաղաքական դիմագիծն իր օգտին փոխելու ծրագրերի իրականացման հավանականությունը:
Էլ չասած, որ Գուլուզադեի հիշատակված պատկերը, թերեւս, Թբիլիսին իր համար էլ այսօր արդիական կհամարի: Դրանով հանդերձ մեր տարածաշրջանը, իրոք, դառնում է աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների ենթակա, միայն թե` ոչ ԱՄՆ-ի օգտին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում