Գարունը մոտենում է ավարտին, սակայն գարնանային սրացումները քաղաքական դաշտում զարմանալիորեն շարունակվում են:

Արխիվ 12-16

Գարունը մոտենում է ավարտին, սակայն գարնանային սրացումները քաղաքական դաշտում զարմանալիորեն շարունակվում են: Առանձնահատուկ շատ են դրանք ՙԺառանգություն՚ կուսակցությունում, ուր, օրինակ, Ստյոպիկ Սաֆարյանը իր գարշելի հարձակումներով ու ջադուական անեծքներով` ընդդեմ Անուշի եւ Ինգայի, հարուցել էր բոլոր նորմալ մարդկանց զայրույթն ու արհամարհանքը: Հիմա էլ զարմանալիորեն այդ նույն կուսակցության մամլո խոսնակ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ որոշեց տխրահռչակ Գեորգի Վանյանի հացը խլել: Քիչ է, որ եվրատեսիլյան մեր ժյուրիին նա մեղադրում է կոնչիտաների հասցեին ՙմարդատյաց ատելությամբ քարոզչության՚ մեջ, չնայած ավելի արդար կլիներ մեղադրել անասուններին անպատվելու համար, քանզի Կոնչիտային անասուն էին անվանել, մի բան էլ դեռ դատողություններ է անում, թե ինչու Ադրբեջանին քվե չեն տվել. ՙԱյդ 5 հոգուն նշանակողների մեջ չկար մի քաղաքականապես պատրաստված մեկը, ով հուշեր նրանց, որ նման պարզունակ ուռա-ՙհայրենասիրական՚ քվեարկությամբ Հայաստանին ոչ մի օգուտ չեն տալու, այլ հենց Ադրբեջանի քարոզչամեքենայի ջրաղացին են ջուր լցնելու` ապացուցելով այդ երկրի բնակչության շատ թե քիչ առաջադեմ հատվածին, ով հոգնել է պատերազմից եւ դժգոհ է սեփական իշխանություններից, որ իրենց պետության քարոզչամեքենայի թեզը, ըստ որի` բոլոր հայերը, հայ ժողովուրդը թշնամաբար են տրամադրված անխտիր բոլոր ադրբեջանցիների հանդեպ` ճիշտ է: Չկա±ր մեկը, որ բացատրեր մեր ժյուրիին, որ շատ թե քիչ բարձր գնահատական դնելով Ադրբեջանը ներկայացնող երգչուհուն` կշահեինք ոչ միայն եվրոպացի մյուս ժյուրիների համակրանքը, կնվաստացնեինք ազերի ժյուրիին՚: Ինչ ասես, զարմանալով հանդերձ մնում է արձանագրել, որ ունենք Վանյան-2:
Հիմա էլ համացանցային հերոսները հարձակվել են ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ վրա: Երբ ԱԺ-ում նրան մոտեցել էր ՙԱզատություն՚ ռադիոկայանի թղթակիցը, նա արձանագրել էր, որ ՙԱզատությունում՚ անբարոյական են: Դե, տեսնելով, թե ինչպիսի հաշվեհարդար էր իրականացվել Անուշ եւ Ինգա Արշակյանների դեմ` այդ ռադիոկայանի թե° ֆեյսբուքյան ասուլիսի էջում, թե° եթերում, ու այդ ամենը` կոնչիտաներից զզվելու համար, թերեւս Շուշան Պետրոսյանը լրիվ դրա իրավունքն ուներ: Ճիշտն ասած, համամիտ ենք նրա հետ, որ ՙԱզատության՚ արածը անբարոյականություն էր, ուստի հորդորում ենք մեր գործընկերներին չառաջնորդվել զուտ մակերեսին գտնվող համքարային մղումներով եւ Շուշան Պետրոսյանի վրա քար նետելուց առաջ գոնե փորձել հասկանալ` ինչ է տեղի ունեցել...
Զարմանալի մարդիկ են արվեստագետները: Այսպես, թուրքական ապրանքները գնելու դեմ հոյակապ ֆիլմ նկարահանած ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ ապշեցուցիչ ուրախությամբ եւ անմիջականությամբ ներկայացրեց դրա արդյունքներից մեկը` բնակելի այն շենքի լուսանկարները, ուր չի օգտագործվել թուրքական շինանյութ: Եվ պետք է շնորհակալություն հայտնենք ռեժիսորին, որ ամբողջ համացանցով մեկ տարածել է այդ շենքի, ինչպես նաեւ շենքին ամրացված ցուցանակի նկարը, ուր շինարարները հպարտորեն գրել են, որ թուրքական որեւէ շինանյութ չի օգտագործվել: Դա կրկին ուրախալի է նաեւ նրանով, որ շենքի շինարարությունը պատվիրող գործարարները չեն ընկել թուրքական շինանյութ օգտագործելու էժանության ճղճիմ հաշվարկների հետեւից, թերեւս համարել են, որ թուրքական էժանության շնորհիվ լրացուցիչ եկամուտ ստանալը պարզապես հարամություն է: Դե ինչ, շնորհակալություն հայտնենք ե°ւ ռեժիսորին, ե°ւ նրա պարզ, հասարակ, ֆիլմի լեզվով ներկայացված հորդորին հետեւող բոլոր հայերին` լինեն նրանք հասարակ վարձու աշխատող, թե խոշոր գործարար:
Մեկ այլ արվեստագետ էլ` ՀՐԱՆՏ ԱՎԵՏ անունով, մի զարմանալի կատակ է արել. ՙԻ լուրս աշխարհի, հիմնելու եմ կուսակցություն, որտեղ միաին կանայք են լինելու, ես էլ սարի պես մի քանի մեր լավ ընկերներով կսատարենք ամեն ինչով, առաջ դեպի մայր Հայաստան, ու կտեսնեք որ հաղթանակ է լինելու՚: Դե, երեւի թե, նա չի պատկերացնում, թե քաղաքականության մեջ ինչի են ընդունակ կանայք: Սակայն, օրինակ, հաղորդավար Լուսինե Բադալյանը շատ պարզ պատկերացնում է. ՙՔաղաքականությունն ամեն մարդու խելքի բան չէ, այլ բան է, որ մենք այն այսօր արժեզրկել ենք: Ես ինձ չեմ համարում պատրաստ` արծարծելու քաղաքական թեմաներ, դրանք զուտ հասարակական են՚: Դե ինչ, մնում է զարմանալով հանդերձ նաեւ ողջունել հաղորդավարուհուն այդ ինքնաքննադատության համար, քանզի նա քանիցս հասցրել էր մեզ վշտացնել քաղաքականությանը վերաբերող անտեղի որոշակի դատողություններով:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում