ԲՀԿ-Ն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԴՐԱԿԱՆ ԲԱՆԵՐ ՏԵՍՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ՙՀԱՍՏԱՏ ԿՈՂՄ ՉԻ ՔՎԵԱՐԿԻ՚

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԴՐԱԿԱՆ ԲԱՆԵՐ ՏԵՍՆՈՒՄ Է,
ԲԱՅՑ ՙՀԱՍՏԱՏ ԿՈՂՄ ՉԻ ՔՎԵԱՐԿԻ՚

ՙ
ԲՀԿ խմբակցությունում  դեռ քննարկում են, թե ինչպես են քվեարկելու կառավարության ծրագրին, բայց հաստատ կողմ չենք քվեարկի, դա` հաստատ: Կա°մ դեմ քվեարկենք, կա°մ ձեռնպահ, կա°մ էլ ընդհանրապես չենք մասնակցի քվեարկությանը՚,- մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ:
- Ինչն է Ձեր նման տեսակետ հայտնելու պատճառը:
- Կառավարության ծրագրում բաներ կան, որ ենթադրում էինք` շատ կոնկրետ ցուցանիշներով պետք է լինեին, բայց չկա: Օրինակ` նախորդ ծրագրի հետ համեմատած` այստեղ երեք թիվ կա ընդամենը` 5% աճ, 65 հազ. դրամ նվազագույն աշխատավարձ` 2017թ. եւ աղքատության կրճատում` 10%-ով: Խոսքը այն մասին է, որ վարվող քաղաքական եւ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը բավարար արդյունքներ չի տալիս: Մենք ունենք մեր մոտեցումները, որը եւ օրենսդրական նախաձեռնությունների եւ ծրագրային նախաձեռնությունների տեսքով ներկայացնում ենք:
Ամեն դեպքում, կառավարության ծրագրի մասին ԲՀԿ-ն իր պաշտոնական տեսակետը դեռ կհայտնի, իսկ  իմ անձնական տեսակետը հետեւյալն է. ցուցանիշներ կան, որ չափելի չեն: Քանակական ցուցանիշներ արձանագրված չեն, ուղղակի ցանկություններ են: Օրինակ` մենք ասել ենք, որ սահմանից ավելացված արժեքի հարկը հանեն, այնտեղ գրված է` փուլ առ փուլ, բայց կոնկրետ գրված չէ` երբ, ինչ, ոնց: Այս ամենի հետ մեկտեղ` պետք է ասեմ, որ կառավարության ծրագրում ինչ-որ դրական միտումներ էլ կան, բայց այն, ինչ որ արձանագրված է, մենք բավարար չենք համարում: Եվ երկրորդ. չափելի ցուցանիշներ համարյա թե չկանª որքան աշխատատեղեր են լինելու, ներդրումների ծավալներն ինչքան են: Այսինքնª տեսանելի կուրսի փոփոխություն չենք զգում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում