ՙՙԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Արխիվ 12-16ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի երրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց ՙՔննչական կոմիտեի մասին՚ օրենքը:
Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանի քննչական կոմիտե ստեղծել` Ոստիկանության եւ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների միաձուլման ճանապարհով:
Հետագայում ծրագրվում է այդ կառույցին միացնել այլ գերատեսչությունների քննչական մարմինները:
ԶԼՄ–ները Քննչական կոմիտեի ապագա ղեկավարի պաշտոնում նշում են Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

