ՙՙՈՐԵՎԷ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՃՆՇՄԱՄԲ ԼՈՒԾՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՈՒՄ ԼԻՆԵԼ՚

Արխիվ 12-16

ՙՈՐԵՎԷ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՃՆՇՄԱՄԲ ԼՈՒԾՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՈՒՄ ԼԻՆԵԼ՚

Ամերիկյան պաշտոնյաները Ադրբեջանին ԼՂՀ 7 շրջանները վերադարձնելու մասին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը շարունակում են կա°մ թութակի պես կրկնել, կա°մ էլ գոհունակություն հայտնել դրա վերաբերյալ: Օրերս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը նշել է, թե Ջ. Ուորլիքը բարձրաձայնել է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Ավելին` դեսպանը նաեւ նշել է, որ եթե Ադրբեջանն ու Հայաստանը վերջապես պայմանավորվեն խաղաղության վերաբերյալ, ապա այդ ժամանակ դրան կարող է խանգարել Ռուսաստանը` երկու պետությունների վրա ազդեցության լծակները պահպանելու համար: Հերթական ամերիկյան անհիմն սադրանքների մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ հետ.
-Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի կարգավորման շուրջ նմանատիպ հայտարարությունները նոր չեն: Զինադադարի հաստատումից հետո` մինսկյան գործընթացի ամբողջ ընթացքում, եթե մտովի հետ գնանք կամ արխիվային փաստաթղթերը նայենք, ապա նմանատիպ առնվազն հարյուրավոր հայտարարություններ կարող ենք վեր հանել: Ուստի` իմ կարծիքով, շատ հարգարժան դիվանագետների կողմից մեծ առաքելություն ունեցող որեւէ հայտարարություն պետք է բացառապես դիտարկել բանակցային գործընթացը առաջ մղելու տրամաբանության մեջ: Ես որեւէ լուրջ մտահոգություն, անկեղծ ասած, չեմ տեսնում:
- Ինչու...
- Որովհետեւ միջազգային հանրության համար` ի դեմս միջնորդ երկրների Մինսկի խմբի համանախագահողների, ակնհայտ պարզ իրողություններ կան, որ.
Առաջին` բանակցային գործընթացը առաջ չի գնում, եւ խաղաղ կարգավորումն այս պահին իրատեսական չէ միայն մեկ պատճառով, եւ այդ պատճառը Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշումն է: Այսինքն` ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները բանակցային գործընթացին մասնակցում են ոչ այն նպատակով, որ հասնեն խնդրի հավասարակշռված, բանակցված եւ փոխզիջումների վրա հիմնված կարգավորմանը:
Երկրորդ` պարզ իրողությունն այն է, որ նույն միջազգային հանրության համար պարզ է եւ մեզ համար ակնհայտ իրողություն է, որ կարգավորման որեւէ ճանապարհային քարտեզ պարտադիր պետք է պատասխան տա հակամարտության հիմքը կազմող խնդրին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի միջազգային իրավունքով ինքնորոշման իրացման իրավունք եւ պետք է իրացնի իր ինքնորոշման իրավունքը: Մենք բազմիցս ենք ասել, որ միջազգային իրավունքի  եւ ԽՍՀՄ ժամանակին գործող օրենսդրության համաձայն` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձեւակերպել է իր ինքնիշխանությունը եւ նախկին ադրբեջանական ԽՍՀՄ տարածքում ձեւավորվել են երկու ինքնիշխան պետություններ:
Եվ երրորդ` կարեւոր հանգամանքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել խնդիրը փոխզիջումների հիման վրա կարգավորելու քաղաքական սկզբունքի օգտին: Փոխզիջումներ նշանակում է ոչ թե հակամարտության կարգավորման հիմքում դրված սկզբունքների գերակայություն մեկը մյուսի նկատմամբ, այլ նշանակում է բուն խնդրի լուծումը փոխզիջումների եղանակով, բայց այդ փոխզիջումային լուծումը պետք է պատասխան տա առանցքային հարցի, ինչպես ձեւակերպեցին ղարաբաղյան ինքնորոշման իրավունքի իրացմանը եւ միջազգային բնականաբար ինքնորոշման ճանաչմանը:
Չորրորդ` կարեւոր հանգամանքը, իմ պատկերացմամբ` այն է, որ  հակամարտության լուծումը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, այսինքն` այդ երաշխիքները պետք է լինեն հստակ, շոշափելի, տեսանելի: Եվ այդ երաշխիքները պետք է կազմեն հակամարտության ամբողջ փաթեթային լուծման մասը: Իսկ բոլորիս համար էլ ակնհայտ է, որ ժողովրդի անվտանգության ապահովման լուծումը կլինի Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչումը:
Ինձ թվում է` միջազգային հանրության համար շատ հստակ է, որ ինչպիսի բառապաշար էլ օգտագործվի, ինչպիսի ընդհանրական հայտարարություններ էլ արվեն, շատ հաճախ ո°չ ակնհայտորեն հասցեական, ո°չ իրականությանը հստակ համապատասխանող, այնուամենայնիվ, հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին ունի այնպիսի կարմիր գիծ, որի մասին խոսում են հրապարակայնորեն, եւ որից այն կողմ ՀՀ որեւէ իշխանություն երբեւէ սեփական կամքով չի կարող գնալ: Դա հստակ ձեւակերպված է` կրկնում եմ` նախ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքը պետք է իրացնի եւ պետք է ճանաչվի ու իր անվտանգությունը ապահովվի, այսինքն` մեր ձգտումներում ու նպատակներում շատ ազնիվ ենք:
- Այս դեպքում, ինչպիսին պետք է լինի նմանատիպ հայտարարությունների արձագանքը:
- Նման հայտարարությունները որեւէ շփոթմունքի առարկա չպետք է դառնան:  Դիվանագիտությունը քարացած եւ միագիծ գործընթաց չէ, այն շարունակական գործընթաց է, եւ բոլոր նմանատիպ հայտարարությունները պետք է բնականաբար լրջագույն ուշադրության արժանանան: Բայց այն նաեւ պետք է դիտարկվի բանակցային գործընթացի ամբողջ տրամաբանության մեջ, որովհետեւ դիվանագիտությունը մի զբաղմունք է, որտեղ շատ հաճախ ավելի կարեւոր է դառնում ոչ թե տվյալ  հայտարարությունը, այլ այն, ինչ հաջորդում է դրան կամ այն նպատակը, որին ծառայեցնում են այդ հայտարարությունները: Այսինքն` Հայաստանի Հանրապետությունը բաց է` բանակցային ճանապարհով շարունակելու իր ներգրավվածությունը, իսկապես օր առաջ լուծում գտնելու արդեն 20 տարուց ավել ձգձգվող այդ հակամարտությանը: Եվ այդ լուծումը պետք է լինի այն շրջանակներում, որը տրամաբանական է, որովհետեւ որեւէ միակողմանի ճնշմամբ լուծում չի կարող լինել, ինչպես պատերազմը չի կարող լուծում լինել: Օրինակ` ադրբեջանական իշխանությունները շատ հաճախ սպառնում են պատերազմով, ցավում եմ, որ միջազգային միջնորդները, երբեմն նաեւ հասկանալիորեն ձգտելով ավելի ընդգծել խաղաղ ճանապարհով կարգավորումը, որն այլընտրանք չունի, հանդես են գալիս հայտարարություններով, թե եթե մենք բանակցային գործընթացով չենք հասնում կարգավորմանը, ապա այլընտրանքը ստատուս-քվոն է կամ պատերազմը: Բայց պատերազմը չի կարող լուծման բերել մեկ պարզ պատճառով, որովհետեւ անկախ ռազմական գործողությունների ելքից` խնդիրը չի դադարում գոյություն ունենալ: Ասենք, եթե, դիցուք, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերին հաջողվի եւս 20 կմ խորանալ Ադրբեջանի տարածքում, դա լուծում է, վստահաբար, լուծում չէ, եւ հակառակն էլ լուծում չէ: Լուծումը հավասարակշռված փոխզիջումների հիման վրա մեր ժողովուրդների, երկու սուվերեն երկրների` տվյալ պարագայում երկարաժամկետ վստահության մեխանիզմների ստեղծումն է եւ խաղաղ գոյակցությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում