ՀՅԴ-Ի ՍԵՐԸ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ
Արխիվ 12-16ՀՅԴ-Ի ՍԵՐԸ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ
Երեկ ԱԺ-ում մինչ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փորձում էր ասել, որ Կենտրոնական բանկի նախագահի միակ թեկնածու Արթուր Ջավադյանի ընտրությանը ՀԱԿ-ը չի մասնակցելու, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ իր ձանձրույթն էր փորձում սպանել: Ի վերջո, նա ապաստան գտավ ՀՀԿ-ի շարքերում, երկար-բարակ ջերմ զրույցներից հետո, այնուամենայնիվ, չհանդուրժելով զուրաբյանական նյարդեր սղոցող ելույթը` ստիպված եղավ լքել ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ` ԱԺ դահլիճը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

