Երեկ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում` ՙՀանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ ՀՀ օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԿԳ-ն նախարար Արմեն Աշոտյանին մեղադրեց, որ նա կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու փոխարեն`
զբաղված է Հայաստանի Հանրապետական կուսակցության տեսակետներն արտահայտելով եւ կրթության ոլորտը քաղաքականացնելով, այլ կերպ ասած` հանրապետականացնելով: Հավանաբար, Արամ Մանուկյանը հիշողության հետ խնդիր ունի եւ մոռացել է, որ երբ տարիներ առաջ ինքը ԿԳ նախարար էր եւ թունդ ՀՀՇ-ական, եւս քաղաքականացված էր: Ուստի, պարզելու համար, թե նրան այն ժամանակ արդյոք չէր խանգարում ՀՀՇ-ական լինելը, փորձեցինք դիմել անձամբ պատգամավորին, ով հարցը դեռեւս չլսած` ասաց. - Ես երդվել եմ` ՙԻրավունքին՚ այլեւս երբեք հարցազրույց չեմ տալու, երբեք, էղա±վ: Տեսնես մի օր Արամ Մանուկյանը կերդվի, որ այլեւս զազրախոսությամբ չի զբաղվի: