ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԲՀԿ-Ի ԳՐԿՈՒՄ Է
Արխիվ 12-16ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԲՀԿ-Ի ԳՐԿՈՒՄ Է
Եթե ԱԺ արտահերթ նիստում կարծես ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի ջրերը մի առվով չէին հոսում, ապա ԱԺ հերթական քառօրյան սկսվեց «անառակ որդու վերադարձը» տարբերակով: Այո, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ կրկին ԲՀԿ-ի գրկում է` ԱԺ միջանցքներում պոկ չի գալիս ԲՀԿ-ական պատգամավորներից, իսկ ԱԺ դահլիճում զբաղված է քաղաքական այլընտրանքի ձոնով: Եվ այսպես, երեկ Ազգային ժողովում քննարկվում էր ՀՀ նախագահի կողմից առաջադրված Կենտրոնական բանկի նախագահի միակ թեկնածուի` Արթուր Ջավադյանի ընտրության հարցը, եւ իր ելույթում Լ. Զուրաբյանը գրեթե բոլոր նախադասությունները սկսում էր «բարգավաճող» ու «ծաղկող» բառերը կրկնելով: Դե բնական է, այս անգամ բարգավաճող Լ. Զուրաբյանը կրկին համամիտ է ԲՀԿ-ի հետ, եւ վերոնշյալ երկու քաղաքական ուժերը պատրաստվում են չմասնակցել Կենտրոնական բանկի նախագահի ընտրությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

