ՎՈԿԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Արխիվ 12-16ՎՈԿԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ՌԱՖԱՅԵԼ ՀԱԿՈԲՅԱՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մայիսի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնի վոկալ երաժշտության երեկո՝ նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Հակոբյանցի հիշատակին: Համերգին մասնակցում են՝ Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Նունե Բադալյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բաս):
Ծրագրում կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ, ինչպես նաև արիաներ և զուգերգեր օպերաներից:
«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2005թ-ին: Յուրաքանչյուր գարուն այն հայ հանդիսատեսին է ներկայացնում դասական երաժշտարվեստի գլուխգործոցներ՝ հայ և օտարազգի ճանաչված երաժիշտ-կատարողների մասնակցությամբ:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

