ՍԻՄը դատապարտում է ԱՄՆ-ի ներկայացուցիչների միակողմանի եւ սադրիչ հայտարարությունները ԼՂ հարցի վերաբերյալ
Արխիվ 12-16ՍԻՄ-ը դատապարտում է ԱՄՆ-ի ներկայացուցիչների միակողմանի եւ սադրիչ հայտարարությունները ԼՂ հարցի վերաբերյալ
ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հայտարարությունը
ՀՀ ԱԺ -ում(20.05.2014)
ՍԻՄ կուսակցությունը իր խորը անհանգստությունն է հայտնում այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները սկսել են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի ստսուս քվոի շուտափույթ փոփոխության մասին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը, վերջերս առաջ էր քաշել բացի Լաչինի նեղլիկ
մի միջանցքից` նախկին ԼՂԻՄ-ի շուրջ ընկած ազատագրված տարածքները Ադրբեջանին չգիտես ինչի դիմաց հանձնելու գաղափարը: Այսինքն, եթե ի դեմս Ուորլիքի, ԱՄՆ-ը փորձում է բանակցային հարթությունում արագացնել նախկին Քելբաջարից մինչեւ Աղդամ ընկած հատվածը Ադրբեջանին հանձնելու հարցը, ինչպես նաեւ խոսում է փախստականների վերադարձի անհրաժեշտությունից, ապա նաեւ պետք է բացատրի, թե ինչպես է պատրաստվում վարվել այդ նույն տարածքներում Շահումյանից, Գետաշենից եւ այլ վայրերից, որտեղ Ադրբեջանը իրականացրել է հայերի ցեղասպանություն, վերաբնակեցված հայ փախստականների հետ, առավել եւս այնտեղ ծնունդ առած հայերի հետ: Առաջարկելու են նրա՞նց էլ վերաբնակեցնել, որտե՞ղ: Կամ եթե նրանց որոշում են թողնել արդեն ծննդավայր դարձած այդ տարածքներում, բայց նաեւ այստեղ են առաջարկում վերաբնակեցնել երբեմնի ադրբեջանական բնակչությունը, ապա այդ խառը բնակչությամբ տարածքներում ինչպե՞ս են իրականացնելու այսպես կոչված խաղաղապահ առաքելությունը, որը նույնպես Ուորլիքի հայտնի վեց կետերի թվում է, եւ հավանաբար ԱՄՆ-ի համար ամենակարեւորը:
Վարվող բանակցային գործընթացը փաստացի համալրվել է եւս մեկով - ազատագրված տարածքների ներկայիս բնակչության խնդրով:
Այս իրավիճակում Ղարաբաղի հարցում արագ տեղաշարժերի համար մնում է մեկ տարբերակ՝ ռազմականը: Այդ մասին վերջին ժամանակներս բացահայտ ակնարկներ են հնչեցրել մի շարք ամերիկյան պաշտոնյաներ, այդ թվում հայաստանյան դեսպան Հեֆերնը, նշելով, որ <<կա երեք տարբերակ. բանակցային կարգավորում փոխզիջման հիմքով, անընդունելի ստատուս քվոյի պահպանում եւ պատերազմ>>: Այսինքն պարտադրված փոխզիջում կամ պատերազմ:
Բաքվում ամերիկյան դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն օրերս մեկնաբանեց նաեւ, թե ինչ է նշանակում փոխզիջում ասվածն
ըստ ԱՄՆ-ի. <<Լեռնային Ղարաμաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է եւ հանդիսանում է կարգավորման բաղադրիչներից մեկը>>: Ու դրանից հետո միայն, թե. <<Հետագա բանակցությունների ընթացքում է, որ կհստակեցվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը>>:
Թե այս հայտարարությունն ինչ ջուր է լցնում Ադրբեջանի պատերազմական ջրաղացին, դժվար չէ տեսնել: Առավել եւս, որ
դրանից հետո դեսպանը բացում է բոլոր փակագծերը ղարաբաղյան բանակցությունների այս փուլում ԱՄՆ-ի այսօրինակ ակտիվացումն ուղղակիորեն կապելով Ուկրաինայի հետ. <<Այն բոլոր քայլերից հետո, որոնք ձեռնարկեց Ռուսաստանը Ղրիմում, որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է ստեղծված իրադրությունը օգտագործելու Մոսկվան կամ մեկ այլ երրորդ կողմ>>: Սա, ըստ էության, Բաքվին հասցեագրված շատ թափանցիկ մեսիջ է:
ՍԻՄ-ը դատապարտում է ԱՄՆ-ի ներկայացուցիչների միակողմանի եւ սադրիչ հայտարարությունները ԼՂ հարցի վերաբերյալ:
ՍԻՄ լրատվական

