ՍԻՐԱՀԱՅԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԱՐՏԱԴՐԱՆՔՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՍԻՐԱՀԱՅԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԱՐՏԱԴՐԱՆՔՆ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր Շ. Ազնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ) կայացավ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ՀԿԽԸ ծրագրերի շրջանակներում գործիքներ ստացած եւ դրա շնորհիվ սեփական փոքր բիզնես նախաձեռնած սիրահայերը ներկայացրեցին իրենց արտադրանքն ու հմտությունները:
Տոնավաճառի այցելուները հնարավորություն ունեցան գտնելու քաղցրավենիք, ձեռագործ աշխատանքներ եւ ծանոթանալ տարբեր ոլորտների մասնագետների հետ: Կազմակերպիչների փոխանցմամբ`այս նախաձեռնությունն այցելուներին անհրաժեշտ տեղեկություն կտա սիրահայերի հմտությունների վերաբերյալ`տեսանելի դարձնելով դրանք, իսկ վերջիններիս համար իրենց գործունեությունն ընդլայնելու խթան կհանդիսանա:
Նշենք, որ միջոցառումն ուղեկցվում էր հայկական ժողովրդական երգ ու պարով:




Նյութը եւ լուսանկարները`Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

