ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 106 ՏԱՂՅԻ ԴԻՄԱՑ ՊԵՏՔ Է ԾՆՎԻ 100 ԱՂՋԻԿ, ԲԱՅՑ...
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 106 ՏԱՂՅԻ ԴԻՄԱՑ ՊԵՏՔ Է ԾՆՎԻ 100 ԱՂՋԻԿ, ԲԱՅՑ...
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնած 2011թ. հետազոտությունը հաստատել է, որ Հայաստանում առկա է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երեւույթը: Այսինքն, հայաստանյան ընտանիքների մի մասը աբորտի միջոցով թույլ չի տալիս աղջիկ երեխաներին ծնվել՝ նախընտրելով տղա ունենալ: Արդյունքում, դեռ 1990-աաններից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2012թ.-ին կազմելով 114 տղա 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա՝ 100 աղջկա դիմաց հարաբերակցությամբ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

