ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՎ ԿՍՏԵՂԾՎԻ ՎԱՉԱՊԵՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ
Արխիվ 12-16ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՎ ԿՍՏԵՂԾՎԻ ՎԱՉԱՊԵՏՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ
Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ցանկանում է ստեղծել վարչապետերի ակումբ, որում կընդգրկվեն ՀՀ նախկին բոլոր վարչապետերը, որոնք իրենց փորձով և գիտելիքներով կարող են օգտակար լինել տնտեսական բարեփոխումներին.
«Մենք կքննարկենք այս երկրում ընթացող տնտեսկան, քաղաքական գործընթացները և կառավարությունը նաև հաշվի կառնի մեր նախկին վարչապետերի փորձն ու գիտելիքները: Իմ կարծիքով դա լավ գաղափար է, և ես համոզված եմ, որ նախկին վարչապետերի մեջ կան փորձառու գործիչներ, որոնք կարող են օգտակար լինել»,-ասաց Աբրահամյանը:
Արձագանքին միացավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշելով, որ նա ժլատ չի եղել երբեք, հնարավորության սահմաններում էլ կօգնօ, իսկ ահա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը գլխով հավանություն տվեց առաջարկին:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

